14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Տիգրան Սարգսյանը խոսեց կառավարության կազմից

Մինչեւ շաբաթավերջ` կառավարության կազմը հայտնի կլինի: Էական կադրային փոփոխություններ չեն լինելու, եւ հիմնական թիմը պահպանվելու է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տ. Սարգսյանի խոսքով, ընդդիմության գնահատականը իրենք  հարգում են, սակայն չեն կարող առաջնորդվել նրանց տեսակետներով:

“Կան բազմաթիվ ձեռքբերումներ, նվաճումներ, առաջընթացներ, կան նաեւ բացթողումներ: Մենք կենտրոնանում ենք այն կատարված աշխատանքի վրա, որը լուրջ հիմք է ստեղծում մեր երկիրը առաջ տանելու համար”,-ասաց նա:

Վարչապետի խոսքով` ցանկության դեպքում  կնկատենք, որ ՀՀԿ-ն կարողացավ  շատ բարդ ճգնաժամային պայմաններում երկիրը կառավարել առանց խնդիրների:

“Մենք հանգիստ ենք վերաբերում այդ գնահատականներին, մոտեցումներին, եւ միեւնույն ժամանակ բնակչությանը տեղյակ ենք պահում, որ դա, ընդամենը, ինչպես ցույց տվեցին ընտրությունների արդյունքները, մեր բնակչության փոքրամասնության կարծիքն է”,-շեշտեց վարչապետը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ