04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

“Ազատ դեմոկրատները” մեծամասնականով շատ տեղերում են լինելու. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի ,  ԱԺ առաջիկա ընտրություններում “Ազատ դեմոկրատները” մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ  կառաջադրվեն: “Այս պահի դրությամբ, այո, մենք հակված ենք, մեծամասնական ընտրատարածքներում առաջադրումներ անել, նույնիսկ մտածում ենք հնարավորինս շատ առաջադրումներ անել: Նման քննարկումներ եղել են մեզ մոտ, եւ մենք մտադիր ենք առաջարկել ընդդիմադիր ուժերին մեծամասնական ընտրություններին մասնակցել միասնական թեկնածուներով: Պարզ է, որ ընդդիմությունը շատ մեծ ռեսուրսներ […]

“Եհովայի վկաները” շարունակում են դարձի բերել. Երկիր

Մոտ հինգ ամիս առաջ “Երկիրը” տեղեկացրել էր,  որ Արարատի մարզում ամեն չորեքշաբթի Եհովայի վկաները մասսայական քարոզչություն են սկսում իրականացնել: Խնդիրն այն է, որ ամեն չորեքշաբթի Եհովայի վկաները գալիս են Դիտակ եւ Ջրաշեն գյուղերը եւ փորձում մարդկանց “դարձի բերել”: “Ձեր գրելուց հետո մի շրջան եկավ, որ խաղաղվեցին, բայց հետո կրկին ամեն չորեքշաբթի սկսեցին մեր դռները ծեծել […]

Օբաման ցանկանում է կառուցողական քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ

ԱՄՆ-ը պատրաստ է գրավոր կերպով երաշխավորել Ռուսաստանին, որ հակահրթիռային համակարգի գործարկումը ուղղված չէ այդ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բըրնսը: Վերջինիս խոսքով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է կառուցողական քաղաքականություն վարել Ռուսաստանի հետ այդ հարցի շուրջ եւ հակահրթիռային համակարգը վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի ռազմավարական նպատակների համար: […]

Ընկերոջ փոխարեն. Հայացք

Ըստ “Հայացքի”, ՀՀ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն առաջիկայում կընտրվի Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտոր: Մայիս-հունիս ամիսներին վաստական թոշակի կգնա նրա վաղեմի ընկերը՝ ներկայիս ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Ի դեպ, Բադալյանն այս համալսարանի խորհրդի նախագահն է:

Երթեւեկելի են, բայց զգույշ եղեք

  Հունվարի 19-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական  հանրապետական բոլոր ճանապարհներն ու լեռնանցքները երթեւեկելի են:  Սելիմի լեռնանցքում, Գյումրի-Ջաջուռ հատվածում եւ Կոտայքի մարզի որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տեղացած առատ ձյան /15-40սմ/ պատճառով, դժվարանցանելի են Սեւան-Դիլիջան, Նոյեմբերյան-Ոսկեպար /միայն ծանրաքաշ մեքենաների համար/ եւ Տաշիրի ճանապարհահատվածները: Կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում […]

ՀՅԴ-ից “քշվածը”. Ժողովուրդ

“Ժողովուրդը” լավատեղյակ աղբյուրներից տեղեկացել է, որ  ՀՅԴ համամասնական ցուցակում այլեւս տեղ չի ունենա ՀՅԴ խմբակցության պատգամավոր, “Աշտարակ-կաթ”  ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը: Ավելին, Ափոյանը, ըստ լուրերի, նեղացած է ՀՅԴ-ից: “Թեեւ ՀՅԴ-ում էլ առանձնապես հիացած չեն Ափոյանով, քանի որ նա անհիշելի ժամանակներից ոտք չի դրել խորհրդարան` ո՛չ նիստերին, ո՛չ էլ այս ընթացքում ԱԺ նախագահների, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների […]

Վթար Գյումրիում. մահացել է 20-ամյա Գեւորգ Կիրակոսյանը /վիդեո/

Այսօր` հունվարի 18-ին Գյումրիի “Մուշ 2” թաղամաս տանող ճանապարհին “ԲՄՎ” մակնիշի  23 ՍՍ 612 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել  նույն թաղամասի բնակիչ 20-ամյա Գեւորգ Կիրակոսյանին: Մեքենայի ղեկին եղել է “Սառնաղբյուր” գյուղի բնակիչ 21-ամյա Հրանտ Ներսիսյանը: Ըստ ականատեսների, պատահարը տեղի է ունեցել, այն ժամանակ, երբ  Գեւորգը եղբոր հետ ճանապարհը հատելիս է եղել: Մահացածի եղբայրը` 24-ամյա Լեւոն […]

Անժելայի “տղամարդը” դատարանում

Երեւանի Կենտրոն եւ  Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 24-ին սկսվելու է “Ուր է իմ տղամարդը” սերիալի նախկին դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու” դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրա “տղամարդը”` Կարեն Արայանը մեղադրվում է ՀՀ  Քրօրենսգրքի 144 հոդվածի (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 հոդվածի (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ […]

ԼՂՀ ԱԺ նախագահ. անցած տարի Ղարաբաղյան թեման հրատապ էր /վիդեո/

Չորեքշաբթի, Հայաստանի Ազգային ժողովում կայացած միջազգային կառույցներում` խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցեց նաեւ Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով, իր մասնակցությունը խորհրդակցությանը` տեղին էր, քանի որ բոլոր մեր խորհրդարանական պատվիրակությունները այսպես թե այնպես առնչվում են Ղարաբաղյան թեմային: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ անցած տարի Ղարաբաղյան խնդրի թեման ակտիվ է եղել: “Անցած մեկ տարվա […]

Ընտրական տարում ստուգման ենթակա կազմակերպությունների սուբյեկտիվ ստուգումները պատմության գիրկն են անցել. ՊԵԿ

 “Ընտրական տարում ստուգման ենթակա կազմակերպություններին սուբյեկտիվ կարգով ընտրելն ու ստուգում իրականացնելը պատմության գիրկն է անցել: Ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը հրապարակվել է: Դեկտեմբերի 1-ի դրույամբ ստուգումներ կիրականացվեն բացառապես 3800 կազմակերպություններում”,-այսօր լրագորղենրի հետ հանդիպմանը հավաստիացրել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: ՊԵԿ փոխնախագահը , միեւնույն ժամանակ նշել է, որ  եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, որեւէ կազմակերպության շրջանառության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ