05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տատիկը տանուլ է տվել թոռան ուսման վարձը

ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի իշխանությունները մեղադրել են 79-ամյա թոշակառու Էդնա Սյու Փեյթին, որ նա խաղատանը պարտվել է այն 97 հազար դոլարը, որը նախատեսված է եղել քոլեջում թոռան ուսման համար:

Ոստիկանության տվյալներով` ծեր կինը 2004-2007-ին գումար է վերցրել հավատարմագրային հիմնադրամից եւ պարտվել: Հաշիվը բացված է եղել նրա թոռան` Քրիստիան Սմիթի անունով: Թոշակառու կինն իրավունք ուներ գումար հանելու հաշվից, սակայն այն տնօրինելու իրավունք չուներ: Ընդհանուր առմամբ` կինը 50 անգամ փող է վերցրել հիմնադրամից:

Ներկա պահին Փեյթը հեախուզման մեջ է Ինդիանայում: Մի քանի օր առաջ նրան տեսել են Լուիզիանայում, սակայն ոստիկանությունը նրան չի ձերբակալել: Բանն այն է, որ Լուիզիանան հետախուզման մեջ գտնվողներին հանձնում է  միայն իր հարեւան նահանգներին, իսկ Ինդիանան նրա հարեւան նահանգը չէ: Իշխանությունները նշում են, որ նա կարող է երբեք չվերդառնալ հարազատ նահանգ, որպեսզի խուսափի պատժից:

Տղայի հայրը, ով մասնավոր խուզարկու է աշխատում, հայտարարել է, որ ամեն գնով պատասխանատվության կենթարկի ազարտային տատիկին, եւ որ իր որդին  այդ հարցում աջակցում է իրեն:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ