04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Ջրծաղիկից մահացած զինվորի գործով կա ձերբակալված.սպասվում են նոր ձերբակալություններ

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ձերբակալվել է Հայաստանի ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը: Մեր աղբյուրները նշում են, որ պատճառը` անցած տարվա դեկտեմբերի 30-ին  ջրծաղիկից մահացած  ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերած անտարբեր վերաբերմունքն է: Մեր տեղեկություններով, սպասվում են նոր ձերբակալություններ: Հիշեցնենք, որ  պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը զինծառայողի  հարազատներին խոստացել է անաչառ քննություն: Երիտասարդի […]

Եվրամիության նորանշանակ դեսպանը պաշտպանության նախարարությունում էր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Սեյրան Օհանյանը նրան մաղթել է արգասաբեր աշխատանք: Հանդիպմանը կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հեռանկարներ:    

Կանադա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա փետրվարի 29-ին

Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև այսօր ստորագրված պայմանագրի համաձայն, փետրվարի 29-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքի “Ցիրիոն” մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ: Հիշեցնենք, որ փետրվարի 29-ը ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օր է:  

“Վերին Լարսում” պատանդ մնացած հայերը վերադարձել են

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, ներկա պահին “Վերին Լարս” անցակետի մոտ միայն 3 բեռնատար է մնացել: Հայաստանի քաղաքացիները վերադարձել են Հայաստան կամ մեկնել են այլ տրանսպորտային միջոցներով: Հիշեցնենք, որ ռուս-վրացական սահմանի վրա գտնվող “Վերին Լարս” անցակետում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով 300 հայեր էին մնացել Ռուսաստան մեկնելու կես ճանապարհին: Ուղեւորներին ապահովել էին սննդամթերքով, տաք […]

Հայաստանի վարչապետը շահագրգռված է փրկելու Թումանյանի Թիֆլիսի տունը

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թոռնուհին`   Իրմա Թումանյանը  այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ դեռ հնարավոր է կանխել Վրաստանում գտնվող բանաստեղծի տան վաճառքը: Հիշեցնենք, որ վրացական իշխանությունները փորձում են 70 հազ  դոլարով վաճառել “Turan Georgia” թուրքական դիզայներական ընկերությանը: Թիֆլիսի  ամենաթանկ եւ հեղինակավոր` Սոլոլակի   թաղամասի  Դավիթաշվիլի18 հասցեում գտնվող տունը թուրք բանվորների հանրակացարան պիտի դառնա: “Թումանյանը այդտեղ […]

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Սենատի լիագումար նիստին

Այսօր Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերի հանձնաժողովը հավանության չի արժանացրել  Ֆրանսիայի Ազգային  Ժողովրի կողմից ընդունված Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի տեքստը:  Արդյո ՞ ք սա նշանակում է, որ օրինագիծը կհանվի Սենատի լիագումար նիստի օրակարգից: Henaran.am –ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ այսօրվա որոշումը  չի նշանակում, որ հարցը չի քննարկվելու: “Երկուշաբթի օրը` […]

Աշխատանքից ազատվել է Արմեն Գեւորգյանը

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժանմունքի պետ Արմեն Գեւորգյանը: Նրան փոխարինել է Սիսիանի բաժանմունքի պետ Արա Դավթյանը: Իսկ Սիսիանի պետ է նշանակվել Գորիսի բաժանմունքի պետ Գուրգեն Բեգլարյանը:  

“Պուտինը երբեք մեծ հետաքրքրություն չի ցուցաբերել ղարաբաղյան հարցի հանդեպ”. Ալեքս Ջեքսոն

Կասպյան տարածաշրջանում անվտանգության եւ քաղաքական հարցերով անկախ վերլուծաբան Ալեքս Ջեքսոնն այնքան էլ չի հավատում, որ հունվարի 23-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում որեւէ առաջընթաց կգրանցվի, այս մասին հայտնում է “APA” ադրբեջանական լրատվական գործակալությունը: Վերլուծաբանը նշել է, որ Սոչիում կայանալիք հանդիպումը թվով 9-րդն է 2008-ից, ինչ ՌԴ նախագահ է դարձել Դմիտրի […]

Հատված անտառները կվերականգնվեն

2011 թվականին արձանագրվել է ապօրինի հատման 2 հազար 425 դեպք, 2010-ի` 2 հազար 520 փոխարեն: Այս մասին ասաց “Հայանտառ” ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը:  Ըստ նրա` Ամանորին ապօրինի հատման միայն մեկ դեպք է գրանցվել Ջաջուռում` կտրվել են 28 սոճիների գագաթները: Կարգազանցներն էլ հայտնաբերվել են: Գլխավոր անտառապահի խոսքով, վերջին 20 տարում  Հայաստանի անտառները […]

Հայաստանը 45-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

2012 թվականի հունվարի 18-ին հրապարակվեց ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: 2011թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված տարբերակի համեմատ Հայաստանի ազգային ընտրանին բարձրացել է մեկ տեղով և 612 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 45-րդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Հոլանդիան` երկրորդ տեղում է, երրորդ տեղը պահապանեց Գերմանիայի ընտրանին: Դասակարգման աղյուսակի հաջորդ տարբերակը կհրապարակվի 2012թ. փետրվարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ