14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

Օբաման հավատում է, որ կփոխի՞, թե՞` կփոխի, որ հավատան

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը ներկայացրել է նախագահի քարոզարշավի նոր լոզունգը: “Առաջ” (Forward)  լոզունգն առաջին անգամ հնչել է նախընտրական հոլովակում, որը հրապարակվել է նախօրեին` ապրիլի 30-ին: 7 րոպե տեւողությամբ հոլովակն սկսում է նրանից, թե ինչքան վատ վիճակում էր ԱՄՆ-ի տնտեսությունը, երբ 2008-ին Օբաման դարձավ նախագահ: Այնուհետեւ հանդիստատեսին ներկայացվում է Օբամայի վարչակազմի կատարած աշխատանքը, տնտեսության […]

Երևանը ջազ էր լսում

Ապրիլի 30–ին  աշխարհն առաջին անգամ նշեց Ջազի միջազգային օրը:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Ջազի միջազգային օրվան նվիրված հաճելի նվեր մատուցվեց մայրաքաղաքի երաժշտասերներին. Կասկադ համալիրում՝ բացօթյա մեծ համերգ էր կազմակերպվել, որին մասնակցել են երևանյան լավագույն ջազմեններն ու ջազ-բենդերը՝ վերջին 50 տարիների բոլոր սերունդները՝ Ստեփան Շաքարյանը, Երվանդ Երզնկյանը, Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը. […]

ԲՀԿ-ի աքլորային մոտեցումը` “Не догоню, так согреюсь”

‘’Եթե Հանրապետականը միայնակ մեծամասնություն ունենա, նա Սերժ Սարգսյանի քաղաքականության շնորհիվ կրկին կոալիցիա կստեղծի, ով որ կգա, կգա, դա արդեն այդ ուժերի որոշումն է’’,- ն Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը`  կանխատեսելով ՀՀԿ-ԲՀԿ հետագա քայլերի տրամաբանությունը Ազգային ժողովում: Սոցիոլոգի կարծիքով`  եթե Հանրապետականը մեծամասնություն չկազմի, իսկ ՕԵԿ-ը անցնի խորհրդարան, ՀՀԿ-ն  կոալիցիա կստեղծի ՕԵԿ-ի հետ: […]

Վահան Հովհաննիսյանը չբացառեց, որ ՀՅԴ-ի թեկնածուն 2013-ին կլինի ոչ դաշնակցական /վիդեո/

“Այդ հարցը չի քննարկվել: Դաշնակցությունը, ի տարբերություն շատ քաղաքական ակումբների կամ միավորումների, իսկական կուսակցություն է եւ առաջնորդվում է ընդհանուր որոշումներով: Նման ընդհանուր որոշում  մեր թեկնածուի վերաբերյալ այս պահին գոյություն չունի, դրա համար ես Ձեր հարցին չեմ կարող պատասխանել”, -այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե հնարավո՞ր է, […]

Երկրաշարժ Արարատում

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 09.38-ին Հայաստանում` Մասիս քաղաքից 6 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.010 և արևելյան երկայնության 44.470 : Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը […]

104-ամյա հաշմանդամ բրիտանացին նոր ռեկորդ է սահմանել /վիդեո/

Բրիտանացի 104-ամյա Փեգգի Մաքալփինը պարապլանով թռիչք է կատարել` դառնալով մոլորակի ամենատարեց բնակիչը, ով համարձակվել է նման թռիչքի դիմել: Վերջին ժամանակներս տեղաշարժվելով բացառապես հաշմանդամի սայլակով, թոշակառուն թռիչքն իրագործել է Կիպրոսի հյուսիսում գտնվող ժայռերից մեկի վրայից` շուրջ 730 մ բարձրությունից: Թռիչքի ժամանակ նրան ուղեկցել է հրահանգիչը: 5 տարվա մեջ սա երկրորդ ռեկորդն է Մաքալփինի համար: Օդ բարձրանալ […]

Րաֆֆին “դախ” չի` սասունցու պարն էր խորթ

“Ես հավատավոր անկուսակցական եմ, եւ “Ժառանգության” նախընտրական տեսահոլովակում իմ եւ իմ խմբի մասնակցությունը միայն կապված է նրա հետ, որ մենք շնորհակալ ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ նա միակ քաղաքական գործիչն է, ով 7 տարի շարունակաբար եղել է մեր պարուսուցողական դասընթացների եւ ծրագրերի կողքին: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Կարին” ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար […]

Հասարակության ճարտարապետը պետք է լինի մտավորականը, ‘պռառաբը’` քաղաքական գործիչը

‘Մտավորականը պետք է լինի ազգային գաղափարախոսության ճարտարապետը, իսկ մենք մտավորականին դարձրել ենք ‘’պռառաբ’’: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘Կարին’ ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը` խոսելով հայ մտավորականության մասին: Նրա համոզմամբ` ոչ ոք “չի ճարտարապետում” հայ հասարակությունը, իսկ մտավորականները անընդհատ կառուցում են, եւ որեւէ  մեկը չգիտի` վերջում ինչ է ստացվելու: ‘Կառուցում ենք, հետո […]

“Փորում” է Սյունիքի մարզպետի տակը

Թիվ 37 ընտրատարածքում, Henaran.am-ի տեղեկություններով մթնոլորտը շարունակում է լարված մնալ: Սիսիանցիները միտված չեն  ընտրել ՀՀԿ-ի թեկնածու Հայկ Գրիգորյանին: Օրերս, ՀՀԿ Սիսիանի շատաբի պետ Աշոտ Մինասյանը հանդիպել է սիսիանցի ընտրողներին, խնդրել սատարելու ՀՀԿ-ի թեկնածուին: “Այստեղ ՀՀԿ-ի խնդիրը չի, լավ արդյունքների դեպքում ես գեներալ կդառնամ, հետո էլ Սյունիքի մարզպետ, նենց որ քվեարկեք ՀՀԿ-ի օգտին”,-ասել է Ա. Մինասյանը:

“Ջեմիկ”-ը Գավառում էր

 Երեկ “Օրինաց երկիր”  կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Գավառ քաղաքում էր: Գավառի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը ՕԵԿ-ի նախընտական ծրագրի հիմնադրույթները լսեցին  հիմնականում կուսակցության անդամները: Henaran.am-ի  թղթակիցը լսել է, թե մշակույթի տան առաջ ինչ են խոսում դպրոցահասակները : “Ի՞նչ համերգ ա”,-հարցրեց մեկը: “Համերգ չի, Ջեմիկն է եկել Քյավառ”: ” Ջեմիկն է ո՞վ է”- հարցրեց մյուսը: “Օրինաց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ