Շվեդիայում մտադիր են տղամարդկանց ստիպել նստած հոգալ բնական կարիքները
Շվեդիայի ձախ կուսակցականները մտադիր են օրենք ընդունել, որը կստիպի տղամարդկանց նստած վիճակում հոգալ իրենց բնական կարիքները, գրում են շվեդական ԶԼՄ-ները: Կուսակցականներն իրենց նախաձեռնությունը բացատրում են հիգիենան պահպանելու նկատառումներով: Նրանց խոսքով` նման օրենքի շնորհիվ հասարակական զուգարաններում մաքրություն կպահպանվի, եւ զուգարանների մյուս հաճախորդները կքայլեն մաքուր հատակի վրա: Որպես իրենց մտադրության հաստատում “ձախերը” ներկայացնում են բժշկական հատուկ հետազոտության […]





































