Ինչու՞ է Օբաման չարչարում ինքն իրեն եւ հայերին
Ինչ-ինչ անհասկանալի պատճառներով, աշխարհի ամենահզոր երկրի նախագահը յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին ստիպված է զգում կատարել տարօրինակ եւ անհարկի մի ծիսակատարություն: Ապրիլի 24-ից շաբաթներ առաջ Բարաք Օբաման հրաhանգում է Սպիտակ տան իր աշխատակազմին քրքրել բառարանը եւ գտնել մի շարք բառեր բացի ցեղասպանությունից նկարագրելու համար Հայոց ցեղասպանությունը: Արդեն չորրորդ տարին է, ինչ նախագահի ձեռնհաս օգնականները հուսախաբ չեն անում նրան: Այս տարի “Հայերի հիշատակի օրվա” համար նրանք գտել են […]