Փարիզում արտգործնախարարների հանդիպման գործառույթը նախագահների հանդիպման նախապատրաստությունն է եւ ոչ ավելին. Ա. Մանասյան

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից ղարաբաղյան խնդրում վճռական բեկում չի կարելի ակնկալել. այդ հանդիպումներն ունեն նախապատրաստողական գործառույթ, եւ այն նախագահների հանդիպման նախապատրաստում կլինի: Այսօր այդ մասին կարծիք հայտնեց փիլիսոփայության դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: ՛՛ԼՂՀ-ն չի գրավել Ադրբեջանին պատկանող մի թիզ հող անգամ: Իսկ Ադրբեջանը բոլոր այդ սադրանքները պլանավորում է որոշակի իրադարձությունների համաժամանակյա իրականացման համար, […]