07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Արխիվ

ԱՄՆ դատարանը հանձնարարել է կատարել հայերին վճարված հատուցումների վերահաշվարկ

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական հատուցումների  վճարման վերաբերյալ վերջերս «Գլենդել Նյուզ» (Glandale News) ամերիկյան թերթի   տարածած հաղորդագրության առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումը, որ ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող  հատուցումները ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դիմումների քննության ընթացքում  համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ էր թույլ տվել, […]

Ի՞նչու Օսկանյանը հայտնվեց ԿԳԲ-ում. Իրատես de facto

 Գագիկ Ծառուկյանը վերջապես վերադարձավ: Հայտարարություն արեց: Ինչն էլ տարակուսանք առաջացրեց. Օսկանյանի ինչի՞ն են պետք իրավաբանները, երբ ինքն էլ պակաս կառույց ու փողեր չունի իրավաբանական ալքիմիայով զբաղվելու համար: Ի՞նչ իրավաբանության մասին է խոսքը, երբ Օսկանյանը հինգ րոպեն ռեժիմով հայտարարում է` քաղաքական դրդապատճառներ են: Որոնց մասին ոչ միայն ԲՀԿ առաջնորդը լռեց, այլեւ` իր կուսակցությունը: Վերադարձից հետո: Ավելին: […]

“Աչքածակ” չլինել եւ “չջարդել”. Հրապարակ

Ուրբաթ օրը նախագահական կանչված նոր նախարարների համար Սերժ Սարգսյանը որոշակի սահմաններ է գծել, որտեղից այն կողմ նախարարը չպետք է անցնի: Առաջինը` “կողքերը չնայել”, “աչքը որեւէ բանի վրա չգցել”: Երկրորդը` կադրային ջարդ չիրականացնել, ցանկացած փոփոխություն խիստ պատճառաբանված պետք է լինի, ցանկալի է` փոփոխություններ ընդհանրապես չանել,- հորդորել է Սերժ Սարգսյանը: “Եթե հաշվի առնենք, որ նոր նախարարները բոլորն […]

Նախարարի պաշտոնը աճուրդի է հանել. Երկիր

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան նախարարությունների աշխատակազմերին ներկայացրել է նորանշանակ նախարարներին, այդ թվում` քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Սամվել Թադեւոսյանին: Վերջինս էլ խոստացել է աշխատել ավելի արդյունավետ եւ թափանցիկ: Մինչ Թադեւոսյանը կդրսեւորի “թափանցիկություն” իր աշխատանքում, “Երկիր”-ը նրա նշանակման մասին մի քանի ուշագրավ մանրամասներ է պարզել: Հայտնի է, որ մամուլը քաղաքաշինության նախարարի պաշտոնում մի քանի ՕԵԿ-ականի անուն էր […]

Բժշկի հարազատները նրա փրկության համար Աստված են կանչում. Առավոտ

Մուրացանի ռազմաբժշկական հոսպիտալում արդեն 3 օր է` կյանքի համար կռիվ է տալիս կիրակի օրը “Հարսանաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը: “Առավոտ”-ի հետ  զրույցում Վահեի գործընկերները, որոնք արդեն 2-րդ օրն է կատարվածից ուշքի չեն գալիս, պատմեցին, որ մինչ միջադեպը զինվորական այս բժշկի հսկողության տակ են գտնվել […]

Ռոբերտ Քոչարյանը հետաքրքրված է ընտրություններով. “Չորրորդ ինքնիշխանություն”

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության”, րջանառվող լուրերի համաձայն, նախորդ շաբաթ Արցախում հանդիպել են Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք բավականին երկար զրուցել են ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների շուրջ: Նույն լուրերի համատեքստում, ակտիվ խոսակցություններ են գնում այն մասին, որ Քոչարյանը Արցախի նախագահի հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ այս ընտրությունները պետք է լինեն ամենաժոդովրդավար ընտրությունները Արցախում, եւ […]

Նախարար Հրաչը ժամանակին “ռուլիտ” էր անում. Հայկական ժամանակ

ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը երեկ ՀՀ կառավարություն էր եկել: Նա այսուհետ սպորտի եւ երիտասարդության նախարարն է եւ ըստ իր հայտարարության` անկուսակցական: Բայց գնացեք Կենտրոն վարչական շրջան եւ հարցրեք, թե ով է եղել Հրաչյա Ռոստոմյանը 2010 թվականի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների ժամանակ: Այս հարցը հանրությանն է տալիս “Հայկական ժամանակ”-ը: Այն ժամանակ […]

Արդյո՞ք մարդիկ ունակ են ընկերության հակառակ սեռի հետ

Հակառակ սեռի ընկեր ունենալը նորմալ է, սակայն նույնիսկ նման ընկերության մեջ հավանաբար սեքսուալ ձգտում կա, համենայն դեպս մեկի մոտ այն հաստատ առկա է: ԱՄՆ-ի գիտնականները համոզված են, որ տղամարդու եւ կնոջ միջեւ չեն կարող պլատոնական հարաբերություններ լինել: Եվ եթե նույնիսկ սեքսուալ ձգողականությունը փոխադարձ չէ, ապա այն դրսեւորվում է ընկերներից մեկի մոտ: Գիտնականները նման եզրակացության են […]

Աշխատել հանրապետական եղբայրների հետ միասին

“Օրինաց երկիր” կուսակցության Henaran.am-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա 2 օրերին կուսակցությունը կորոշի թե կոալիցիոն հուշագրի շրջանակներում որ փոխնախարարների եւ փոխմարզպետների պորտֆելներն են վերցնելու ՀՀԿ-ից: Մեր տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենից թիմը դժգոհ չի մնա: Կուսակից ընկերներից մեկի այն դիտարկմանը, թե ինչու մարզպետի պաշտոն իրենց չեն տալիս, Բաղդասարյանն ասել է, որ ամեն ինչ […]

Գերմանական խանութի ակցիան ստիպել է դանիացիներին մերկանալ

100 մերկ մարդ է այցելել նորաբաց “Priss” սուպերմարկետը Դանիայի սահմանից ոչ հեռու գտնվող գերմանական Զյուդերլուգում քաղաքում: Նրանք մասնակցել են գովազդային ակցիայի եւ ստացել են 2 հազար դանիական կրոնին համարժեք անվճար մթերք: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը գիշերվանից սպասել է խանութի բացմանը: Ըստ ոստիկանության տվյալների` ակցիային մասնակցել ցանկացել է մոտ 250 հազար մարդ, սակայն անվճար մթերք հաջողվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված