07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Յուրի Խաչատուրովը ջրից միշտ “չոր” է դուրս գալիս. Ժողովուրդ

“Ժողովուրդը գրում է, որ”ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետի և N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորի` սեպտեմբերի 12-ի ձերբակալությունները կարող են կապված լինել ՊՆ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների` վերջին օրերի պաշտոնանկությունների հետ:

Թերթը  հիշեցնում է, որ ՊՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` այդ երկու անձինք (անունները դեռ չեն հրապարակվել) ձերբակալվել են ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում` ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն) հանցանք կատարելու կասկածանքով:

Ըստ թերթի, այստեղ ինտրիգն այն է, որ պաշտոնանկություններն ու ձերբակալությունները հասնում են մինչև ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներ, իսկ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովը ջրից միշտ “չոր” է դուրս գալիս:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ