14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արխիվ

“Վազն անցեք ինձնից … “. Ծոմակը հեռանո՞ւմ է Հայաստանից

“DIY” ակումբի սեփականատեր Ծոմակը շատ շուտով կմեկնի Հայաստանից: Henaran.am-ի տեղեկություններով, վերջինիս Շվեյցարիան քաղաքական ապաստան է առաջարկել: Նման առաջարկի համար թերեւս հիմք են հանդիսացել ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան հայտարարությունները: Հիշեցնենք, որ միջազգային այդ կառույցները դատապարտեցին ակումբի պայթեցումը, քանի որ շրջանառվեցին լուրեր, որ ակումբ են հաճախում սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչի համար 2 անգամ հարձակում […]

Հայտնի Բիգ Բենը կանվանափոխվի

Բրիտանացի պատգամավորները քվեարկել են Բիգ Բենի անվանափոխության համար, գրում է “The Guardian”-ը: Ուեսթմինսթերյան պալատի հայտնի աշտարակն այսուհետ կկոչվի ի պատիվ թագուհի Եղիսաբեթ 2-րդի: Այս առաջարկությանը կողմ  է քվեարկել Համայնքների պալատի անդամների մեծ մասը, այդ թվում` 3 խոշոր կուսակցությունների` պահպանողականների, աշխատավորական եւ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարները: Աշտարակի անվանափոխության վերջնական որոշում կընդունվի հունիսի վերջին Համայնքների պալատի հատուկ հանձնաժողովի […]

Թուրք դաշնակահարին դատում են աթեիստ լինելու համար

Թուրքիայի իշխանությունները մեղադրել են թուրք դաշնակահար եւ կոմպոզիտոր Ֆազիլ Սային  կրոնական արժեքներն արհամարհելու եւ ատելություն հրահրելու համար: Եթե Սայը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչեւ մեկ ու կես տարվա ազատազրկում: Ինչպես հաղորդում է “AFP”-ն, Թուրքիայի պահպանողական իսլամիստների դժգոհության համար առիթ են դարձել իսլամին վերաբերող Սայի նկատառումները, որոնք նա հրապարակել է իր “Twitter”-ում: Ապրիլին Ֆազիլ Սայը […]

Իրանը վերացնում է միջուկային գործունեության հետքերը

Վաշինգտոնի գիտության եւ միջազգային անվտանգության ինստիտուտը մեղադրել է Իրանին` “միջուկային գործունեության հետքերը թաքցնելու” փորձի մեջ: Նման հայտարարության համար առիթ են  դարձել մայիսի 25-ին արված “DigitalGlobe” արբանյակային լուսանկարները, որոնցում անհետացել են Պարչինում գտնվող 2  փոքր շինություն, որտեղ ըստ միջազգային մասնագետների` ատոմային ռումբի տարրերի փորձարկումներն են տեղի ունենում: Դեռեւս 2012-ի ապրիլի 9-ին այդ շինությունները տեղում են եղել, […]

ՄԱԿ-ի խորհուրդը կարգադրել է անկախ հետաքննություն անցկացնել Հուլայի դեպքերը պարզելու համար

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը կարգադրել է անկախ հետաքննություն անցկացնել` պարզելու սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած դեպքերը, որի հետեւանքով ավելի  քան 100 մարդ զոհվեց: Խորհրդի 47 անդամներից  41-ը կողմ են քվեարկել այդ բանաձեւին, հաղորդում է “AFP”-ը: Փաստաթղթին դեմ են քվեարկել միայն Ռուսաստանի, Չինաստանի եւ Կուբայի ներկայացուցիչները, ովքեր այն “անհավասարակշիռ” են անվանել: Ձեռնպահ են մնացել Ուգանդան […]

Սյունիքը բնապահպանական աղետի՞ առաջ. Հայացք

Շուտով բաց եղանակով շահագործման կտրվի եւս մի հանք: Խոսքը Սյունիքի Ծավ համայնքի հարեւանությամբ գտնվող Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի մասին է: Այս մասին տեղեկացնում է “Հայացք” օրաթերթն ու նշում, որ մայիսի 29-ին գյուղում կազմակերպված հանրային լսումները ցույց տվեցին, որ բնակիչների մի մասը, որքան էլ զարմանալի է, աջակցում են նախագծին եւ կողմ են հանքի շահագործմանը: Գյուղն աղքատ […]

Նոր կոալիցիա՞ նախագահականից հետո.168 ժամ

“168 Ժամ”-ի  տեղեկություններով` մայիսի 6-ի ընտրություններից հետո կոալիցիա կազմելու շուրջ ՀՀԿ եւ ԲՀԿ ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի բանակցությունների արդյունքում` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը, փոխարենը, դրանից հետո, վերջապես, կստանա վարչապետի պաշտոնը: Այսինքն` նախագահական ընտրություններից հետո կկազմվի կոալիցիոն կառավարություն` արդեն ԲՀԿ-ի գլխավորությամբ: Արդյոք Ս.Սարգսյանն ու Գ.Ծառուկյանը նման […]

Կա զարմացո՞ղ. տիկին Հեղինեն է հարցրել. Առավոտ

“Առավոտ” թերթը ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեց՝ դուք կիսո՞ւմ եք Ձեր պատգամավորի հայտնած այն տեսակետը, որ առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժերը ընտրակաշառք են բաժանել, դրա համար էլ ՕԵԿ անդամների մի մասը, գայթակղվելով՝ իրենց չի ընտրել: Թերթը հիշեցնում է, որ իր վերջին ասուլիսում այդպիսի հայտարարություն էր արել ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանը: Հեղինե Բիշարյանը  ի պատասխան ասել […]

Արմավիրի քաղաքապետը “պրիզնատ” չի գալիս. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքնիշխանություն” օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը` Շախտի Ռուբոն, որը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի խնամին է, ոչ մի կերպ “պրիզնատ” չի գալիս մարգի իշխանություններին, եւ այս էլ որերորդ դեպքն է մարզային իշխանությունների կազմակերպած կուսակցական հավաքներին չի մասնակցում: Թերթի տեղեկություններով, օրերս, երբ ՀՀԿ մարգային պատասխանատուները հերթական անգամ ժողով են անցկացրել, որին մասնակցել են […]

ԱԺ աշխատակազմը կփոխվի. Հայկական ժամանակ

“Հայկական Ժամանակ”-ին  հայտնի է դարձել, որ առաջիկա շաբաթվա սկզբին ԱԺ աշխատակազմում բավական հետաքրքիր փոփոխություններ են սպասվում: Ըստ խորհրդարանի թերթի աղբյուրների, աշխատանքից կազատվեն մի քանի առանցքային պաշտոն զբաղեցնող դեմքեր: Խոսքը, մասնավորապես, ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար Վրեժ Գասպարյանի մասին է, որին այդ պաշտոնում նշանակել է ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը` ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ