17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նալբանդյանի S կլասի Մերսեդեսն ու Արզումանյանի “ոչ պատշաճ” Հայաստանը

“Որտեղի՞ց է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի  S կլասի Մերսեդես մեքենան”,-այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ  բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որտեղ քննարկվում է նախորդ տարվա պետբյուձժջեի կատարողականի հաշվետվությունը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին այս հացադրումն արեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը :

“ԱԳ նախարարի մեքենան նվիրատվութուն է, այլ ոչ բյուջեի հաշվին: Նվիրատվությունը եղել է Գերմանիայից”,-պատգամավորի հարցին այսպես պատասխանեց Շավարշ Քոչարյանը եւ այդպես էլ չհստակեցրեց, թե կոնկրետ ում կողմից է Էդվարդ Նալբանդյանը թանկարժեք նվիրատվություն ստացել:

Պատգամավորը փորձեց հստակեցնել, թե ում կողմից է եղել նվիրատվությունը, որովհետեւ, Փաշինյանի խոսքով, Գերմանիայում շատ սուբյեկտներ կան , որոնց մի մասի նվիրատվությունը կարող է ընդունելի լինել, մի մասինը` ոչ: Շավարշ Քոչարյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց, նշեց միայն. ”Նվիրատվությունների հետ կապված  հարցերը շատ ուշադիր դիտվում են էլ ուր մնաց արտգործնախարարի համար”:

Շավարշ Քոչարյանի պատասխանը չբավարարեց պատգամավորին: ԱԺ համապատասխան հանձնաժողովների նիստը դեռ չավարտված, Նիկոլ Փաշինյանը մոտեցավ  դեռ ամբիոնի մոտ գտնվող Շավարշ Քոչարյանին ու շարունակեց իր դիտարկումները;

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալիկ Արզումանյանը փորձեց կարգ ու կանոն հաստատել:  “Պարոն Փաշինյան, նիստ է գնում”,- ՀԱԿ պատգամավորին դիտողություն արեց նա, իսկ Շավարշ Քոչարյանին հորդորեց հաջորդ տարի  մի մեծ փաթեթով ներկայանալ հանձնաժողովի նիստին, որպեսզի կարողանա բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալ:

Նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը  լրագրողների համար հայտարարություն արեց.”Մենք ճշտեցինք, որ Էդվարդ Նալբանդյանի` ութսունից մինչեւ երեք հարյուր  հազար դոլար արժողությամբ S դասի մերսեդես մակնիշի մեքենան նվիրատվություն է: Մենք փորձեցինք պարզել, ով է նվիրել: ԱԳ նախարարի տեղակալը չգիտեր: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին սպասարկում է ինչ-որ մի գերմանացու նվիրած  մերսեդես”:

ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանից Henaran.am-ը փորձեց ճշտել, թե ընդունված է արդյոք նման նվիրատվությունների պրակտիկան: “Աշխարհի տարբեր երկրներում տարբեր կարգավորում ունի, դա առանձին թեմա է, ոտքի վրա խոսելու թեմա չէ”,-ասաց Ալիկ Արզումանյանն ու հավելեց, թե  օրինակ, ԱՄՆ-ի պաշտոնյաները, եթե հարյուր դոլարից ավելի նվեր են ստանում, այն  իրենց գերատեսչությունում ի պահ են հանձնում:

Փորձեցինք պարզել, թե այսուհանդերձ, պատշա՞ճ  է արդյոք արտգործնախարի համար նման թանկարժեք նվեր ընդունելը: ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը այսպես արձագանքեց մեր հարցադրմանը  ”Ես շատ բան պատշաճ չեմ համարում, ես պատշաճ չեմ համարում Հայաստանի Հանրապետությունը , ընդհանրապես` ոտքից գլուխ”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ