13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կրթաթոշակներ հայ ուսանողներին Գերմանիայից

Մինչև 2012-ի հոկտմեբերի 31-ը հայ ուսանողները, բուհավարտներն ու գիտնականները հնարավորություն կունենան դիմել “DAAD”-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն) կրթաթոշակային ծրագրերին: Ավելի քան 80 կրթաթոշակ կտրամադրվի հայ ուսանողներին, բուհավարտներին և գիտնականներին Գերմանիայում սովորելեւ համար: “DAAD”-ը ակադեմիական փոխանակմանն օժանդակող ամենամեծ կազմակերպությունն է աշխարհում: Այն Հայաստանում գործում է 1996-ից, իսկ որպես տեղեկատվական կենտրոն 2004-ից: Ծառայությունը կրթաթոշակներ է տրամադրում բոլոր մասնագիտություններով բուհավարտներին, ուսանողներին ու գիտնականներին: Անկախացումից ի վեր ավելի քան 1800 հայեր ֆինանսական օժանդակություն են ստացել իրենց գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար:
Գերմանական բուհերն անգլերեն լեզվով առաջարկում են ավելի քան 100 միջազգային բակալավրի դասընթացներ, 650 մագիստրոսական և մոտ 300 ասպիրանտական դասընթացներ, իսկ շրջանավարտները մրցունակ են համարվում ամբողջ աշխարհում, ունեն մեծ հնարավորություններ` միջազգային աշխատաշուկայում բարենպաստ առաջարկներ ստանալու:

www.daad.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ