06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

4-ամյա երեխան մեքենա է գողացել

Շվեդիայում 4 տարեկան երեխան գողացել է մոր մեքենան: Նրան հաջողվել է վերցնել բանալիները, դուրս գալ փողոց, գործի գցել շարժիչը եւ վարել մեքենան: Տղան մոտ 500 մետր վարել է այն եւ 3 շրջադարձ կատարել, մինչեւ որ բախվել է բեռնատարի:

Երբ ոչ մեծ վթար է տեղի ունեցել, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Այնուհետեւ երեխան` ոստիկանների ուղեկցությամբ, տուն է վերադարձել: Երեխայի մայրը հայտնել է, թե չի հավատում, որ իր երեխան մեքենա է գողացել, առավել եւս` “շրջագայել” դրանով:

Նա հայտարարել է, որ իր փոքրիկը երբեւիցե մեքենա չի վարել եւ ինքը գաղափար էլ չունի, թե ինչպես  է նրան դա հաջողվել: Բարեբախտաբար, ոչ երեխան, ոչ էլ այլ անձինք վթարից չեն տուժել:

Ոստիկանությունը ոչ երեխայի, ոչ էլ նրա մոր հանդեպ պատիժ չի կիրառի: Իրավապահ մարմինները նշել են, որ 4-ամյա “մրցարաշավորդն” իրենց ապշեցրել է:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ