Ոստիկաններն էվակուացրել են մարդկանց զարթուցիչի պատճառով
Լոս Անջելեսի ոստիկանությունը 2 ժամով էվակուցրել է մարդկանց 27 հարկանի երկնաքերից այն բանից հետո, երբ գրասենյակներից մեկում հայտնվել է մի ծանրոց, որից տկտկոց է լսվել:
Խուճապահար աշխատակիցները ոստիկանություն են կանչել` նշելով, որ իրենց մոտ կասկածելի փաթեթ է հայտնվել: Ոստիկաններն էվակուացրել են մարդկանց, որից հետո ուսումնասիրել են կասկածելի առարկան: Պարզվել է, որ փաթեթն ուղարկել են շենքում գտնվող ռադիոկայանի դիջեյներից մեկին: Ժամանցային ռադիոալիքը գործընկերներին հայատարարել է, որ նոր հաղորդում կթողարկվի` “Չքնել” անվանումով. փաթեթի ներսում ուղարկողն ընդամեը սովորական զարթուցիչ է դրած եղել:
“Պայթուցիկ սարքի” մասին լուրը խուճապի է մատնել ոչ միայն գրասենյակի աշխատակիցներին, որոնց էվակուացրել են պայթյունի վտանգի պատճառով: Շենքում տեղակայված “KNX” ռադիոկայանը շփոթմամբ ազդանշան է տվել այլ կայանից, որը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում եւ պատկանում է “CBS” ցանցին: Արդյունքում`Լոս Անջելեսի ռադիոլսողներից շատերը եթերում լսել են Բեյ կամուրջի վրայի տրանսպորտային իրավիճակի մասին, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: