20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Նրանք էլ հրաժարական կտան

Henaran.am-ի տեղեկություններով, Աժ համամասնական ցուցակի առաջին տասնյակում գտնվող Սամվել Նիկոյանն ու Գագիկ Բեգլարյանը մայիսի 31-ին նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստից հետո վայր են դնելու մանդատները: Նրանց նոր կառավարությունում առաջարկվելու են նախարարական պորտֆելներ: Հավանաբար, ԱԺ նախկին նախագահը կնշանակվի բնապահպանության, իսկ Երեւանի նախկին քաղաքապետը կապի եւ տրանսպորտի նախարար: Գագիկ Բեգլարյանը, շրջանառվող լուրերի համաձայն, մտերիմների մոտ  հայտարարել է, […]

Սունդուկյանցիները ներկայացրեցին ‘Ջոն արքան’` Լոնդոնում

Մայիսի 16-ին եւ 17-ին Շեքսպիրի Գլոբուս թատրոնում Համաշխարհային Շեքսպիրյան փառատոնին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը հաջողությամբ հանդես եկավ Գլոբուսի բեմում` պատմության մեջ առաջին անգամ ներկայացնելով Շեքպիրի ‘Ջոն Արքա’ պիեսը: Երկու օր անընդմեջ ‘Ջոն Արքան’ դիտեցին ՄԹ–ում հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ բազում օտարազգի հանդիսատեսներ: Հայաստանի մասնակցությունն այս փառատոնին բարձր […]

Առաջին անգամ կանցկացվի դահլիճային ժայռամագլցման փակ առաջնություն

Մայիսի 25-ին ‘Գրանդ սպորտ’ մարզահամալիրում, արհեստական պատի վրա, Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան (ԱԼՏՀՖ) կանցկացնի Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնությունը: Առաջնությանը կմասնակցեն ԱԼՏՀՖ–ի անդամները, դասընթացների մասնակիցները, ֆեդերացիայի անդամության փորձաշրջանի մեջ գտնվող բոլոր անձիք:  

Հայկական դիրքապահների ուղղությամբ հակառակորդն արձակել է 1600 կրակոց

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: Henaran.am-ին […]

Տեր-Պետրոսյանի հաշվարկները չիրականացան. ինչո՞ւ է փլուզվում ՀԱԿ-ը

Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսից շարունակում են կուսակցություններ հեռանալ: Երեկ ՀԱԿ-ից դուրս գալու մասին հայտարարեցին “Հանրապետություն” եւ “Հայաստանի լիբերալ” կուսակցությունները: Չի բացառվում, որ “Հայաստանի պահպանողական” կուսակցությունն էլ կհետեւի նրանց: Ավելի վաղ, մինչեւ խորհրդարանական ընտրությունները ՀԱԿ-ից հեռացան “Հայ կամավորների համախմբում’’ ազգային-քաղաքական նախաձեռնությունը, իսկ 1-1.5 տարի առաջ մի շարք առանցքային դեմքեր, որոնք դարձան “Ազատ դեմոկրատների”-ի կորիզը: ՀԱԿ-ում տեղի ունեցող խմորումների […]

Հանձնաժողովը մեղավոր չէր.ընտրական համակարգը լավն է

ՀՀԿ համամասնական ցուցակի 89-րդ հորիզոնականում գտնվող սննդի անվտանգության պետական ծառայության պետ, տնտեսագիտության թեկնածու Աբրամ Բախչագուլյանը առայժմ չի ցանկանում աշխատել օրենսդիր մարմնում: Նա ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հիշեցնենք, որ Բախչագուլյանը նախկին ԿԸՀ-ի քարտուղարն է եղել եւ Henaran.am-ը նրանից փորձեց ճշտել, թե ինչու էին այս անգամ ընտրական գործընթացների հետ կապված բողոքները քիչ: Արդյո՞ք նախկին […]

Այս գիշերը` Երեւանի թանգարաններում

Այսօր Հայաստանում նշվում է ‘Թանգարանային գիշեր’ ամենամյա միջոցառումը`  ‘‘Գիրը փոփոխվող աշխարհում’‘ կարգախոսով: Այն նվիրվում է Հայ գրատպության 500-ամյակին և Երևանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի 2012 թ. համաշխարհային մայրաքաղաք հռչակմանը: Տոնի շրջանակներում 60-ից ավելի թանգարաններ այսօր յուրօրինակ ցուցադրություններով ու միջոցառումներով կներկայանան այցելուներին: Ժամը 18:00-ից մինչ կեսգիշեր Հայաստանի բոլոր թանգարանների մուտքն այցելուների համար կլինի անվճար: Այս միջոցառումը առաջին անգամ անցկացվել […]

Փուչիկների պայթյունից տուժածներին վիրահատել են

 Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Հայաստան հրավիրված  Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության եւ այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերն արդեն վիրահատել է մայիսի 4-ին փուչիկների պայթյունից տուժած երկու հոգու: Վիրահատությունը կատարվել է ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոնում: Երկու տուժածի վիրահատություն էլ նախատեսված է այսօր` մայիսի 19-ին: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի […]

Երրորդը Սյունիքի մարզպետն է

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անդրադառնալով իր հնարավոր տեղափոխությանը`  ասել է, որ Հայաստանում 3 լուրջ պաշտոն կա` Հայաստանի նախագահինը, պաշտպանության նախարարինը եւ Սյունիքի մարզպետինը: “Դե քանի որ առաջին երկուսը հաստատ ինձ չեն տա, ապա ավելի լավ ա երրորդը պահեմ ու հանգիստ տեղս նստեմ”,-կես կատակ, կես լուրջ ասել է Սուրիկ Խաչատրյանը:

ՀՀԿ-ԲՀԿ ամուսնական դրամա

Իր ֆեյսբուքյան էջում հերթական քաղաքական վերլուծությունն է թողել ‘Ժառանգություն’ կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Մասնավորապես. ‘Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան կամ ՀՀԿ-ԲՀԿ թատերական ներկայացումը նման էր վիճված ամուսնական զույգի դրամային, որտեղ ամուսինը ամեն մի վեճից հետո կնոջը անընդհատ ճամպրուկներով ղրկում է հորանց տուն, իսկ կինը վիճվելուց ու տունը լքելուց առաջ, ի պատասխան եւ ի ցտեսություն, դամաշնիկն է շպրտում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ