09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Ընտրակաշառք եւ կուտակումներ Գյումրիի ընտրատեղամասերում

Գյումրիում տեղի ունեցող ՏԻՄ  ընտրություներին արձանագրվող խախտումների մասին ահազանգում է ”Ասպարեզ”  ակումբը: Ըստ այդ ահազանգերի` Գյումրիի ավագանու անդամության թեկնածուներից մեկը 1000-ական դրամ ընտրակաշառքով ընտրողներ է հավաքագրում ու գազելով տեղափոխում քվեարկության: “Գյումրիում Շիրակացի փողոցում նախկին 10 հարկանու մոտ նկատվել է ՊԱԶ մակնիշի 45 644 պետհամարանիշով ավտոբուս, որից ընտրակաշառք են բաժանել: Ընտրությունների վերահսկման քաղաքացիական խմբերից մեկը հետապնդել […]

13 տարվա քաղաքապետը նորից ընտրվելու հույս ունի

Վանաձորի քաղաքապետի 5 թեկնածուներն արդեն քվեարկել են: Թիվ 30/51 տեղամասում Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը քվեարկեց կնոջ եւ թոռնիկների հետ: Ըստ քաղաքապետի, ինքը շատ բարձր սպասելիքներ ունի այս ընտրություններից, եւ հույս հայտնեց, որ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի, ինչն էլ գրավականը կլինի գալիք չորս տարիները բարձր տեմպերով զարգացնելու համար: Սամվել Դարբինյանը արդեն 13 տարի ղեկավարում է […]

Տեղամասային ընտրական հանձնաժողովի 76 անդամ չի ներկայացել

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի եւ Սյունիքի մարզերում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձեւավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների  կազմերում ընդգրկված 3856 քաղաքացիներից այսօր՝ մինչեւ ժամը 8.00-ն, տեղամասային ընտրական հանձնաժողով չեն ներկայացել 76-ը: Ընդ որում` թիվ 17, 18, 19 եւ 30 ընտրատարածքներում հանձնաժողովների բացակայող անդամներ չեն եղել, […]

Վանաձորում հերթեր են

Վանաձորի քաղաքապետի և ավագանու անդամների ընտրությունը նույնպես այսօր` սեպտեմբերի 9-ին է: Առավոտյան ժամը 8-ին բացվել են թիվ 30 ընտրատարածքի բորոր ընտրատեղամասերը: Թիվ 51 ընտրատարածքում առավոտյան 10:30-ի դրությամբ արդեն իսկ գոյանում են հերթեր: Սակայն արտառոց դեպքեր կամ ընտրախախտումներ այստեղ չեն գրանցվել, Henaran.am-ի վանաձորյան թղթակցի հետ զրույցում ասաց ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Արմեն Յեղինյանը: Վերջինիս խոսքով՝ ժողովուրդն էլ […]

Ահազանգ Գյումրիից.ազդեցություն ընտրողի վրա

Ինչպես  Henaran.am-ին տեղեկացրեց Գյումրիի ավագանու անդամի թեկնածու Կարեն Տերտերյանը, Գյումրիի 34/74 ընտրատեղամասից (12 մանկապարտեզ, Լազոյի փողոց) ահազանգեր կան, որ տեղամասի առաջ՝ 50 մետրից ավելի մոտ տարածքում խմբված երիտասարդները  բոլոր մտնողներին կոչ են  անում քվեարկել ավագանու անդամության թեկնածուներից 18 համարի օգտին: Մի քանի թեկնածուների վստահված անձինք առայժմ բանավոր դիմել են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

Ոստնակոխ անել Ռամիլին. /օրվա կադր/

Խանջյան փողոցում, Վերնիսաժի կանգառից մի քիչ ներքեւ, Ռամիլ Սաֆարովի դիմանկարն է երկու տեղ նկարված: Հարեւանությամբ գործող սրճարանների աշխատակիցները Henaran.am-ի հետ զրույցում դժավարացան կոնկրետ անուններով ասել,  թե ով է նկարել, սակայն նշեցին, որ երկու երիտասարդ էին: “Ասացին, թող անցնեն Սաֆարովի վրայով, թող ոտնակոխ անեն, միայն դրան ա արժանի ոճրագործը”,-պատմեցին այդ տարածքում աշխատողները:

Henaran.am-ը կաշխատի արտակարգ ռեժիմով

Այսօր` սեպտեմբերի 9-ին, ժամը 8-ից Հայաստանի  հինգ մարզերի 481 համայնքներում բացվեցին տեղական ինքնակառավարման ընտրությունների տեղամասային կենտրոնները: Համայնքի ղեկավար եւ ավագանու անդամներ են ընտրում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: Ընտրությունը չի կայանա չորս համայնքում, երեք համայնքում բավարար քանակով թեկնածուներ չեն առաջադրվել, իսկ մի համայնքում առաջադրված թեկնածուն մահացել […]

Ռուբեն Հայրապետյանը խոսել է Գագիկ Ծառուկյանի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ  Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույցը համացանցում հայտնվելուց անմիջապես հետո, նա  հեռախոսազրույց է ունեցել  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մ հետ: Հայրապետյանը  վստահեցրել է ԲՀԿ նախագահին, որ ինքը նման արտահայտություններ չի հնչեցրել եւ հարցազրույցի այդ հատվածը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ “Նուվել դ’Արմենի Մագազին” […]

“Արտասահմանցիներին թանկ ենք տալիս, տեղացիներին` էժան … “/ֆոտո, վիդեո/

Henaran.am-ի տեսախցիկը այսօր շրջել է Վերնիսաժում: Ինչպես միշտ եռուզեռ էր եւ շատերն էլ հրաժարվեցին խոսել: “Խանգարում եք երիտասարդ, 2 օր ենք աշխատում, թողեք աշխատենք, ինչ հարցեր տալ ա էս նեղ մոմենտին”,-ասաց վաճառողներից մեկը: Դե գնորդներն էլ էին շտապում. մեկը` օդանավակայան, մեկը` ծնունդ, մյուսը` “մաղարիչ” տալու: Իհարկե, գներից դժգոհ են` հոր գին են դրել: Սա էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ