Ծառուկյանը վարչապե՞տ, Տեր-Պետրոսյանը՝ ԱԺ նախագա՞հ
Հայաստանի ՛՛Մարքսիստական՛՛ կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջարկեց փոխարինել ԱԺ նախագահին: Ըստ Հակոբյանի՝ ԱԺ նախագահ պետք է լինի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՛՛Ազգային ժողովը պոռնկատուն չէ, որ ոսկով առնեն, այստեղ հարկավոր են լուրջ ուղեղներ, որոնք կարող են կոմսոլիտացնել բոլոր ուժերը Ազգային ժողովում: Տեր-Պետրոսյանն արժանի ձևով կանի դա՛՛,-պարզաբանեց Հակոբյանը:
Նրա երկրորդ առաջարկը վերաբերում է վարչապետի փոփոխությանը: Այս պաշտոնում արդեն մարքսիստների ղեկավարը տեսնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Մարքսիստը պահանջներ ունի նաև ՀԿԿ-ից. կոմունիսիտներն այս նախագահական ընտրություններին պետք է լրջորեն պայքարեն: Նախագահական ընտրությունների հավանական մյուս թեկնածուի՝ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդի մասին Դավիթ Հակոբյանը չի ցանկանում լսել: Րաֆֆի Հովհաննիսյանին նա անվանեց՝ ՛՛քաղաքական սպասարկող լակվին՛՛ :