14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայրիկյանը միայն գաղութում կարող է լինել ինձ մրցակից. Դավիթ Հակոբյան

Հայաստանի ՛՛Մարքսիստական՛՛ կուսակցությունը երեկ որոշում է կայացրել,  որ կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը չի առաջադրվելու թիվ 1 ընտրատարածքում: Այս մասին այսօր ասուլիսին հայտնեց Դավիթ Հակոբյանը:

Նա մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվում, քանի որ առաջադրվելու է նախագահական ընտրություններում: ՛՛Ամբողջ ուժերս ներդնելու եմ նախագահական ընտրություններում: Այսօրվանից կարող եք հաշվել, որ մենք մտած ենք նախագահական մարաթոնի մեջ՛՛,-ասաց Հակոբյանը:

Նա ոչ մեկին  իրեն գաղափարական մրցակից չի համարում:  Հարցին, թե արդյոք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին ևս չի համարում իրեն մրցակից, պատասխանեց՝ ՛՛միայն գաղութում՛՛:

Հակոբյանի կուսակցությունը նախագահական ընտրություններում կներդնի այնքան գումար, որքան անհրաժեշտ է:

Իր խոսքով՝ ինքն այդ գումարի խնդիրը չունի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ