09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Թուրքական նամականիշի վրա առաջին անգամ նշվելու է “ՀԱՅԱՍՏԱՆ” անունը` որպես հաղթող երկիր /վիդեո/

Ինչպես  ավելի  վաղ  Henaran.am-ը  հայտնել  էր, Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Ստամբուլում 3-րդ անգամ դարձավ շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն:  Այս  հաղթանակի  բերկրանքը  քաղցրացնելու  նպատակով  Հայոց  ցեղասպանության  թանգարան-ինստիտուտի  տնօրեն  Հայկ  Դեմոյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է. ‘Համաձայն գոյություն ունեցող կարգի, Թուրքիայի փոստային ծառայությունն այս տարի կթողարկի հատուկ նամականիշ, առաջին օրվա ծրար և բացիկ` նվիրված Ստամբուլում կայացած Շախմատի […]

Լիբանանյան մամուլի անդրադարձը` լիբանանահայ երիտասարդության բողոքի ցույցի կապակցությամբ

Լիբանանյան մամուլը շարունակում է լայնորեն լուսաբանել սեպտեմբերի 6-ին Բեյրութում հայկական կուսակցությունների երիտասարդական եւ ուսանողական մասնաճյուղերի հարյուրավոր ներկայացուցիչների կողմից Լիբանանում Հունգարիայի դեսպանության շենքի առջև կազմակերպված բողոքի ցույցը` ազերի մարդասպան Ռամիլ Սաֆարովին հունգարա- ադրբեջանական գործարքի արդյունքում ազատ արձակելու եւ ադրբեջանական իշխանությունների կողմից նրան ներում շնորհելու եւ հերոսացնելու կապակցությամբ: Մանսավորապես “ԴԻԱՐ” օրաթերթը նշում է, որ երեք հայ կուսակցությունների երիտասարդական եւ ուսանողական թևերը հինգշաբթի`  սեպտեմբերի 6-ի առավոտյան, հավաքվել էին Սանայե […]

Կապանը կղեկավարի հանրապետական քաղաքապետ

Նախնական տեղեկություններով Կապանի քաղաքապետի ընտրությունները կայացել են: Առաջադրված միակ թեկնածու՝ հանրապետական, Հայփոստի Կապանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանի օգտին քվեարկել է 10 000ընտրող, դեմ են քվեարկել 7500, իսկ 1000 քվեաթերթիկ համարվել է անվավեր: Հիշեցնենք, Կապանի գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանը հրաժարվել էր պայքարից:

Սիսիանում ԲՀԿ-ն հաղթում է ՀՅԴ-ի թեկնածուին

Սիսիանում այս պահի դրությամբ դեռ չեն ավարտել քվեաթերթիկների տեսակավորումը; Նախնական արդյունքներով, ինչպես փոխանցում են Henaran.am-ի աղբյուրները, հաղթում է գործող քաղաքապետ, ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանը: Նրա հիմնական մրցակիցը՝ ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանը հետ է մնում 200 ձայնով: Այս պահին երկու ընտրատեղամաս դեռ չի ավարտել հաշվարկը: Սիսիանի քաղաքապետի համար առաջադրվել է եւս մեկ թեկնածու՝ անկուսակցական Հրաչիկ Խաչատրյանը:

Մեղրիի գործող քաղաքապետին 90 քվե չհերիքեց

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, Մեղրիի քաղաքապետ, ՀՀԿ-ական Սերգեյ Հայրապետյանը չի վերընտրվել: 90 քվեի առավելությամբ նրան հաղթել է անկուսակցական Արշավիր Հովհաննիսյանը: Վերջինս 1996թվականից ի վեր առաջադրվում էր, եւ չէր ընտրվում: Նշենք, որ այստեղ եւս մեկ թեկնածու էր առաջադրվել՝ ՀՀԿ-ական, Մեղրիի նախկին քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով, հանրապետականներից շատերը գաղտնի աջակցել էին Արշավիր Հովհաննիսյանին:

Արթիկի քաղաքապետը չի ընտրվել

Henaran.am-ի տեղեկությունենրով, Արթիկի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը չի ընտրվել: Այստեղ նրան հաղթել է մեկ այլ հանրապետական Արսեն Աբրահամյանը: Հիշեցնենք, որ վերջինիս սատարում էր ԲՀԿ-ն, մասնավորապես այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը: Նշենք, որ Արթիկում արձանագրվել են ընտրակաշառքի դեպքեր եւ խախտվել են Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածներ:

Գործող գյուղապետերը չեն վերընտրվել

Սյունիքի մարզի Դարբասի գյուղապետ Ռոբերտ Խաչատրյանը, Նորավանի գյուղապետ Լավրենտիկ Առաքելյանը եւ Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը չեն վերընտրվել: Նրանք երեքն էլ ՀՀԿ-ական են: Նախնական տեղեկություններով, այդ գյուղերում ընտրվել են անկուսակցականներ համապատասխանաբար Մայիս Միրզոյանը, Արարատ Պետրոսյանն ու Սլավիկ Պապյանը:

Ապտակել է օպերատորին

Սեպտեմբերի 9-ին, ժամը 15.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ վստահված անձ Ֆլորա Թամազյանը Աքորի գյուղում ապտակել է օպերատորին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Աքորի գյուղի ակումբի շենքում տեղակայված թիվ 31/01 ընտրատարածքում, գյուղապետի թեկնածու, գործող գյուղապետ Կամո Սիմոնյանի վստահված անձ Ֆլորա Թամազյանը ժամը 15.00-ի սահմաններում խոչընդոտել է իր լրագրողական լիազորությունները կատարող […]

Զինվոր է ինքնասպան եղել

Ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հաղորդագրության Երեւանի կայազորում տեղակայված զորամասերից մեկից ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում  ստացվել է հաղորդագրություն,  համաձայն որի  2012թ սեպտեմբերի 9-ին  ժամը 02:15-ի  սահմաններում   ժամապահի պարտականությունները կատարելիս`  պահակային ծառայությունում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային  Արման Սեյրանի Սարգսյանի դին: Նախնական տեղեկություններով` նա ինքնասպան է եղել:  Դեպքի վայր է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ