20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

Արխիվ

“Օրենքով գողերը”` “խենթացած կենդանու” դեմ. վրացական նախընտրական կրքերը “թեժանում” են /վիդեո/

Խորհրդարանական ընտրությունների շեմին Վրաստանի գործող իշխանությունները հերթական հարվածը հասցրեցին ընդդիմությանը` հրապարակելով այնպիսի նյութեր, որոնք ապացուցում են Միխեիլ Սաակաշվիլիի հակառակորդի կապը հանցագործ տարրերի հետ: Օրերս ոստիկանությունը սադրիչ տեսանյութ է տարածել, որում տեսագրված է ռեժիսոր, հակամարությունների կարգավորման գծով նախկին նախարար եւ գործող իշխանությունների սուր քննադատ Գեորգի Հաինդրավայի հանդիպումը վրացական հանցագործ հեղինակությունների խմբի հետ նախորդ տարվա աշնանը Ֆրանսիայում, […]

Սփյուռք չի գնում փող ուզելու

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,  երիտասարդության եվ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային  հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել է ՀՀ սփյուռքի, կրթության եվ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի  նախարարությունների, ինչպես նաեւ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու Հայաստանի  հանրային  հեռուստառադիոընկերության խորհրդի` 2011 թվականի պետական բյուջեի հաշվետվությունների քննարկումը: Իր ղեկավարած ոլորտի հաշվետվությունը ներկայացրեց ՀՀ […]

Պայթյուն Դամասկոսում. թիրախը կրկին սիրիական բանակի Գլխավոր շտաբն է

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում` բանակի Գլխավոր շտաբի մոտ, 2 պայթյուն են տեղի ունեցել, որոնց փոխհրաձգություն է հաջորդել, հաղորդում է “Associated Press”-ը: Զոհվածների եւ տուժածների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում: “Ալ-Ջազիրա” հեռուստաընկերության եթերում ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ ահաբեկչության պատասխանավությունը Սիրիական ազատագրական բանակի վրա է: Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ ահաբեկչության վայրին: Նույնիսկ սիրիական պաշտոնական հեռուսատաընկերությունները եւ […]

Կանեփն առաջին ձեռքից էր

Սեպտեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկից  բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հովհաննես Թ.-ին: Նա խոստովանել է, որ ինքը թմրամոլ է և իր տան բակում ունի   աճեցրած կանեփի    ցողուններ,  տան հարևանությամբ գտնվող ավտոտնակի տանիքում` չորացրած ցողուններ, նույն ցողուններից` չորացրած տերևներ, որոնք օգտագործում է ծխելու […]

Վրաերթի է ենթարկվել 10-ամյա աղջնակը

Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, “Մերսեդես-Բենց” մակնիշի ավտոմեքենայի վարորդը   Ա. Խաչատրյան փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Սաակաշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից ասել է այն ամենը, ինչ մտածում է Ռուսաստանի մասին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի  ելույթը գրեթե ամբողջությամբ ուղղված է եղել Ռուսաստանի` իր երկրի հանդեպ վարած կոշտ քաղաքականությանը: Նա որոշել է եւս մեկ անգամ առիթն օգտագործել` աշխարհի ուշադրությունն ուղղելու Ռուսաստանի “հանցավոր գործունեության” վրա, գրում է “Интерфакс”-ը: Սաակաշվիլին նշել է, որ իր երկրի վրա սպառնալիք կա արտասահմանից: Նրա խոսքով` Ռուսաստանը խոշոր ֆինանսական միջոցներ […]

Բեյոնսեն կգա՞ Հայաստան

Ֆեյսբուքցի հայերը ցանկանում են Հայաստանում տեսնել աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեին: Այդ նպատակով անգամ ֆեյսբուքում էջ է ստեղծվել: Սրանով հայերը ցանկանում են գրավել երգչուհու ուշադրությունը, որպեսզի նա համերգով հանդես գա նաև Հայաստանում: Էջում մշտապես տեղադրվում են Բելյոնսեի երգերը, նրա տեսահոլովակները, ինչպես նաև լուրեր, որոնք պատմում են նրա անձնական կյանքում կամ կարիերայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Էջի սիրահարների […]

Արոնյանը մրցաշարային աղյուսակում 2-րդն է

Երեկ ‘Մեծ սաղավարտի’ եզրափակիչ փուլի երկրորդ տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Վիշվանաթան Անանդի հետ: Երկրորդ տուրից հետո Արոնյանը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Հաջորդ երրորդ տուրում մեր գրոսմայստերի մրցակիցն է լինելու Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը: Երկրորդ տուրի մյուս մրցավեճերում Կարուանան  1:0 հաշվով առավելության է հասել Կարյակինի նկատմամբ, իսկ Կառլսենը նույն հաշվով  առավելության է […]

Ադրբեջանա-թուրքական խմբերը հարձակվել են ամերիկահայ գործարարի վրա

Անցյալ շաբաթ ադրբեջանա-թուրքական ամերիկյան չորս կազմակերպություններ համակարգված հակահայկական քարոզչություն էին ծավալել`մեղադրանքների տարափ տեղալով “Hyatt Hotels” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոփլամազյանի հասցեին` նրան եւ այլ ամերիկահայ գործարարների վախեցնելու նպատակով: Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի (ATAA), Ամերիկայի ադրբեջանական խորհրդի (AAC), Թուրք-ամերիկյան ասոցիացիաների դաշնության (FTAA) եւ Ամերիկայի ադրբեջանական ընկերության (ASA) ղեկավարները, “Hyatt”-ի տնօրենների խորհրդի նախագահ Թոմաս Փրիցկերին ուղղված իրենց […]

Վրաստանի ադրբեջանցիները կբոյկոտեն ընտրությունները

Վրաստանում թյուրքերի միության նախագահ Դաշգին Գյուլմամեդովը “vesti.az” գործակալությանը հայտնել է, որ իրենք չեն աջակցում ոչ Միխեիլ Սաակաշվիլիի “Միացյալ ազգային շարժմանը”, ոչ էլ Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր “Վրացական երազանքին” եւ պատրաստվում են բոյկոտել խորհրդարանական ընտրությունները: Նա բողոքել է, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը ադրբեջանցիներին օգտագործում են միայն ընտրությունների ժամանակ: “Այս անգամ այդպես չի լինելու: Ադրբեջանցիների մեծ մասը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված