«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության հռչակմամբ ստեղծված պետությունն առաջին հերթին կոչված էր մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համընդհանուր հռչակագրի ոգուն և տառին համապատասխան ապահովելու յուրաքանչյուրիս կյանքի իրավունքի անձեռնմխելիությունը: Սակայն, ի հեճուկս մեր ժողովրդի հավաքական իղձերի ու սահմանադրորեն ամրագրված երաշխիքների, իրական կյանքում իրար հաջորդող իշխանությունների շարունակական օրինազանցության արդյունքում, կյանքի իրավունքի աներկբա ապահովման փոխարեն ձևավորվեց կլանային-ազգակցական խմբերի վրա հիմնված մի […]