Օսկանյանը՝ Ջեյմս Բոնդ, Ռոբերտ Քոչարյանն էլ՝ Ռոբին Հուդ /վիդեո/
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարդն է: Նման համոզմունք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՛՛Մարքսիստական՛՛ կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, ով երկրորդ նախագահին անվանեց՝ Ռոբին Հուդ, իսկ Վարդան Օսկանյանին էլ՝ Ջեյմս Բոնդ:
՛՛Դեսպանական բարոյահոգեբանական տրիլլեր է դա: Այսօր ԱՄՆ-ն նախապատրաստում է իրենց ասյպես կոչված ագենտ 007-ին՝ Ջեյմս Բոնդին, մենք գլխի չենք ընկել: Ամենամեծ հանցագործը երկրի երկրորդ նախագահն էր՝ Ռոբին Հուդը, ու նրա արդարադատության նախարարը, այդ ինչպես համարձակվեցին նրանք թույլ տալ արտաքին գործերի նախարարին այդպիսի գործարկներ իրականացնել՛՛,-ասաց մարքսիստը: Վերջինս վստահ է, որ Օսկանյանը չի կարող լինել նախագահական գահի հավակնորդը:
՛՛Նա թող իր դիվանագիտությամբ ՛՛վայ Վարդանը՛՛ կանչի, ապա գահի համար պիտանի դառնա: Վարդան Օսկանյանին սարքում են Վարդան Մամիկոնյան՛՛,-հավելեց Հակոբյանը: Սակայն գահի հավակնորդը, ըստ մարքսիստի, պետք է կարողանա մտածել տնտեսական քաղաքականության ճիշտ ու նոր ռազմավարություն, ինչը չի կարող անել Օսկանյանը: