Դիտավորությամբ շանը բաց է թողել, որ կծի
Հոկտեմբերի 14-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1959 թ. ծնված Գյոզալ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Հույսի Ավանի 2-րդ թաղամասի բնակչուհի ոմն Արուս շանը դիտավորությամբ արձակել է իր վրա, որն էլ կծել է իր ոտքը և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արուսը 1971 թ. ծնված Արուսյակ Ղ.-ն է, որը հակտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին ներկայացվել է բաժին:
Կատարվում է քննություն:
Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: