26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵՄ-ը Նոբելյան մրցանակն ստանալու համար կուղարկի իր 3 ղեկավարներին

Եվրամիությունն իր Նոբելյան մրցանակն ստանալու համար միանգամից իր 3 ղեկավարներին կուղարկի` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին, Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյին եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, տեղեկացնում է “Reuters”-ը:

Մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Օսլոյում դեկտեմբերի 10-ին: Առայժմ հայտնի չէ` եվրոպական 3 ղեկավարներից որ մեկը հանդես կգա ելույթով, սովորաբար հանդիսավոր ելույթ է ունենում մեկը: ԵՄ-ը նաեւ չի որոշել` ինչի համար է ծախսվելու մրցանակին համարժեք գումարը` 1.15 մլն եվրոն: “Reuters”-ը նշում է, որ  առաջարկություններ կան այն բարեգործական նպատակներով ծախսել:

Խաղաղության Նոբելյան մրցանակը Եվրամիությանը հանձնելու մասին հայտարարվեց հոկտեմբերի 12-ին: Կազմակերպիչները նշել էին, որ “ԵՄ-ը օգնեց Եվրոպան պատերազմող աշխարհամասից վերածել աշխարհամասի, որտեղ երկար ժամանակ խաղաղություն է տիրում”: Նրանք նաեւ կարծում են, որ մրցանակը կխթանի եվրոպական երկրների ջանքերը` դուրս գալ պարտքերի ճգնաժամից:

Նոբելյան հանձնախմբի այս որոշումը բացասաբար ընդունվեց Հունաստանում, որը մեծ պարտքերի պատճառով եվրագոտուց դուրս մղվելու վտանգի տակ է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ