24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Արխիվ

Իմ վագոնը քո վագոնին վնա՞ս է. կամ հուշեր Երեւան-Քոբուլետի ուղեւորությունից

Ըստ “Հարավկովկասյան երկաթուղու” կայքի, հոկտեմբերի 1-ից փակվել է  ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան երթուղում գործող “Արմենիա” ֆիրմային գնացքի 2012 թ. ամառային ուղեւորափոխադրումների սեզոնը: Ըստ նախնական տվյալների՝ սեզոնի ընթացում փոխադրվել է 50,3 հազար ուղեւոր՝ 2011 թվականի 42,1 հազարի դիմաց: Այս տարի ՀԿԵ-ի ուղեւորներն առաջին անգամ հնարավորություն ունեցան ձեռք բերելու ֆիրմային գնացքի տոմսերն օնլայն: Իսկ գնացքի կազմում առաջին անգամ շահագործման […]

Սիրում է, չի սիրում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցել է Թերեզա Միրզոյանի “Սիրում է, չի սիրում” քանդակի վերաբացման հադիսավոր արարողությանը: 21 տարի առաջ քանդակը վանդալիզմի հետեւանքով անդառնալիորեն ջարդվել էր: “Սիրում է, չի սիրում” քանդակի բնօրինակը ձուլված է եղել դրվագման եղանակով: Երեւանի քաղաքապետարանի հոգածությամբ՝ վերականգնված տարբերակը բրոնզաձույլ է եւ վերատեղադրվել է Աբովյան փողոցում, նախկին վայրից քիչ հեռու: Թերեզա Միրզոյանի դուստրը եւ […]

‘Գեներալի աղջկա’ սիրեցյալը նշանվել է

‘Գեներալի աղջիկը’ հեռուստասերիալի դերասան Ալեքսանդր Բաբասյանը նշանվել է: Ալեքսանդրի սիրելին  22-ամյա Լիլիթն է, ով, շոու-բիզնեսից չէ: Այս մասին դերասանն ասել է esyes.am-ին: Ալեքսանդրն ու Լիլիթն արդեն 1 տարի է, ինչ ընկերություն են անում. նրանց նշանադրությունը կայացել է մոտ 2 ամիս առաջ: Զույգն առաջիկայում կպսակադրվի:

Փոլ Մակքարթնին ձայնագրվել է Ամանորի ալբոմի համար

Սըր Փոլ Մակքարթնին ձայնագրվել է նոր` Ամանորին նվիրված` Holidays Rule կոչվող ալբոմի համար: Ալբոմում Մակքարթնին կատարում է 1946 թ. գրված Chestnuts Roasting-ի On An Open Fire երգը: Ալբոմի կազմակերպչական հարցերի պատասխանատուի խոսքերով` հայտնի երգչի մասնակցությունը սկավառակի ձայնագրման աշխատանքներին ավելի նշանակալի երևույթ է, քան թռիչքը` Լուսին, փոխանցում է The Guardian-ը:

Հայաստանի նախագահն ուղերձ է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Երեւանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Ջերմորեն ողջունում եմ մեր երկրների պետական իշխանության, բիզնեսի եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներին արդեն երկրորդ անգամ Երեւանում հավաքող հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին: Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են եղբայրության եւ բարեկամության բազմադարյա հարաբերությունները: Հենց այդ […]

Արոնյանը պարտություն կրեց

Բիլբաոյում շարունակվում է ‘Մեծ սաղավարտի’ առաջնությունը, որին մասնակցում է մեր հայրենակից Լևոն Արոնյանը: Վերջինս 9-րդ տուրում առաջին պարտությունն է կրել` սևերով զիջելով իտալացի Ֆաբիանո Կարուանային: Այս պահին Արոնյանը 10 միավորով 3-րդ տեղում է: Մրցաշարի առաջատարը 16 միավորով կրկին Կարուանան է: 2-րդ տեղում 16 միավորով Մագնուս Կարլսենն  է:  Վերջին 10-րդ տուրում Պոնսը կխաղա Կարուանայի, Արոնյանը՝ Կարլսենի, Անանդը՝ […]

Սիրիահայերի մուտքը համազգային թատրոն` անվճար

Պետական Համազգային թատրոնը հաշվի առնելով սիրիահայերի ներկա վիճակը, 21-րդ թատերաշրջանի (2012-2013թթ.) ընթացքում բոլոր սիրիահայերի համար մուտքը Համազգային թատրոն սահմանում է անվճար: Ազգությամբ հայ յուրաքանչյուր Սիրիայի քաղաքացի, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կարող է ստանալ ներկայացման անվճար տոմս: Համազգային թատրոնի խումբը նաեւ իր ֆինանսական ներդրումն է բերում ‘Օգնիր եղբորդ’ ծրագրին եւ կոչ  անում բոլոր թատրոններին եւ մշակութային […]

Ինքնասպանություն ադրբեջանական բանակում

  Ըստ ադրբեջանական APA գործակալության,  Բաքվի ներքին զորքերի զինծառայող Ազեր Ամիլօղլու Հասանովը սեփական զենքից կրակել է ինքն իրեն եւ ստացած վնասվածքի հետեւանքով մահացել: Ադրբեջանի ներքին զորքերի մամլո ծառայությունը շրջանառության մեջ է դրել արդեն ավանդական դարձած այն վարկածը, թե իբր միջադեպը տեղի է ունեցել զենքի հետ անզգուշորեն վարվելու հետեւանքով: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն: Սակայն կան տեղեկություններ, […]

Այսօր Ստեփանակերտի օրն է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Երկրի ղեկավարն ընդգծել է նման նշանակալի իրադարձությունների պատշաճ մակարդակով տոնելու անհրաժեշտությունը՝ այն կարեւորելով թե քաղաքական եւ թե մշակութային տեսանկյունից: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար […]

Ոստիկանապետը կիսաբաճկոններ չի նվիրելու

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետԱշոտ Ահարոնյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեռ մտադրություն չունի լրագրողներին կիսաբաճկոններ նվիրելու: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին  Henaran.am-ի աղբյուրները, ոստիկանապետը որոշել է լրագրողներին “PRESS, ՄԱՄՈՒԼ” գրառմամբ կիսաբաճկոններ  տալ, որպեսզի ոստիկանները տարբերեն լրագրողներին սովորական քաղաքացիներից: “Ընդհանրապես լավ կլիներ եվրոպական երկրների օրինակով լրագորղներն ունեն նման համազգեստ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ