Կոսմետիկայի գովազդները կե՞ղծ են /ֆոտո/
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կոսմետիկ միջոցների գովազդներում լայն կիրառություն ունի գրաֆիկան: Այն հատկապես զգացվում է թարթիչների համար նախատեսված սեւաներկի գովազդներում, որոնք երբեք առանց ռետուշի օգնության չեն նկարահանվում:
Սեւաներկի բոլոր արտադրողները` առանց բացառության եւ առանց ամաչելու` մոդելների թարթիչները երկարեցնում են ոչ թե կյանքում, այլ այսպես ասած` “կերպարի մեջ”: Սակայն դրա համար “պատասխան կտա” միայն “Dior” նորաձեւության տունը:
“Diorshow” սեւաներկի գովազդը, որում նկարահանվել է Նատալի Պորտմանը, անարդար է համարվել այն բանից հետո, երբ բրիտանական անկախ “ASA” կազմակերպություն բողոք է ներկայացվել գնորդներից մեկի կողմից: Սեւաներկն օգտագործելուց հետո կինը չի ստացել նույնքան երկար թարթիչներ, ինչպիսին Նատալիի թարթիչներն են գովազդում եւ որոշել է փոխհատուցում ստանալ այն պատճառով, որ իրեն շփոթության մեջ են գցել:
Բողոքի պատճառով “Dior”-ն ստիպված է եղել դադարեցնել գովազդի ցուցադրությունը: