Լիճքում քաղցկեղի պատճառ է խմելու ջուրը
Սյունիքի մարզի Լիճք գյուղում /Մեղրիի տարածաշրջան/ մարդիկ օգտվում են մոտ 50 տարի առաջ կառուցված խմելու ջրագծից: Գյուղապետ Հովհաննես Միրզոյանի խոսքով, ենթադրություններ կան, որ վերջին տարիներին գյուղում արձանագրված քաղցկեղով հիվանդության, հիմնականում երիտասարդների շրջանում պատճառը ջրագծի ասբեստե խողովակներն են: Վերջին հինգ տարում 26 հիվանդացության դեպք է արձանագրվել: Նման եզրակացություն տվել են մայրաքաղաքից գյուղ հրավիրված բժիշկները: Նույն ջրագծից […]