22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահի հետ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 24-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, որի ընթացքում իր եւ ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել ՉՀ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դիպուկ եւ արդարացի բանաձեւի կապակցությամբ:

Կարեւորելով չեխ գործընկերների այս քայլը` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ այն իրերն իրենց անուններով կոչելու եւս մեկ դրսեւորում է: Նա հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությունն այսուհետ եւս կլինի արդյունավետ եւ շարունակական:

Պրշեմիսլ Սոբոտկան նշել է, որ ՉՀ խորհրդարանում մեծապես կարեւորում են մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի խորացնելու Հայաստան-Չեխիա միջխորհրդարանական հարաբերությունները:

Կողմերը խորհրդանշական են համարել, որ այս բանաձեւն ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` Չեխիայի խորհրդարան կատարելիք այցի նախօրեին:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ