10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արխիվ

Փոփոխություններ ԱԺ ղեկավար կազմում

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով սպասվում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի փոփոխություն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Վրեժ Գասպարյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ Վրեժ Գասպարյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Սամվել Նիկոյանի նախագահության շրջանում: ԱԺ աշխատակազմի նոր ղեկավար կնշանակվի  Առողջապահության նախարար, ՀՀԿ-ական  Դերենիկ Դումանյանի որդին` Գուրգեն Դումանյանը, ով զբաղեցնում է նախարարության ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնը: Նկատենք, որ Դերենիկ Դումանյանի` նախարար նշանակվելու […]

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարի հետ քննարկել է Սաֆարովի ազատ արձակումից հետո ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 11-ին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում  ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը հանդիպում ունեցավ ՄԹ պետքարտուղար Դեյվիդ Լիդինգթոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պետքարտուղարի` սեպտեմբերի 17-19-ը Հայաստան կայանալիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարեդարձին, երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը վերաբերող խնդիրներ: ՀՀ դեսպանը ՄԹ պետքարտուղարին ներկայացրեց նաեւ հունգարա-ադրբեջանական գործարքի արդյունքում ադրբեջանցի մարդասպան […]

Անգլիայում հայտնաբերվել է ամենահին գունավոր տեսագրությունը /վիդեո/

Մեծ Բրիտանիայի  ԶԼՄ-ների եւ տեխնոլոգիաների Ազգային թանգարանի արխիվներում հայտնաբերվել է աշխարհում առաջին ժապավենը` գունավոր տեսագրությամբ: Այն նկարահանել է  լուսանակրիչ  Էդվարդ Թերները 1902-ին: Սակայն գունավոր նկարահանման տեխնոլոգիան նա արտոնագրել է դրանից 3 տարի առաջ` 1899-ին: Ժապավենում նկարահանվել են լուսանկարչի երեխաները, ովքեր խաղում են արեւածաղիկների հետ: Թերների հորինած տեխնոլոգիայի իմաստը կայանում էր նրանում, որ դրա նկարահանման համար օգտագործվել […]

Էրդողանը արժանապատվության կո՞չ է անում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ  Թայիփ էրդողանը կոչ է արել մուսուլմաններին չտրվել սադրաքներին եւ արժանապատիվ պահել իրենց կրոնական վիրավորաքների դեմ ցույցերի ժամանակ, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը: Էրդողանն ընդգծել է, որ մուսուլմանների խաղաղ ցույցերը` Մուհամեդ մարգարեին եւ իսլամին վիրավորելու դեմ, արդար են, սակայն դրանք չպետք է վերածվեն ահաբեկչական դրսեւորումների` նկատի ունենալով Եգիպտոսում եւ մի քանի այլ երկրներում ընթացող […]

ԲՀԿ-ն միանում է ՀԱԿ-ի՞ն. բողոքի ակցիա դատախազության առջեւ /վիդեո/

Գլխավոր դատախազության շենքի առաջ անցկացվող ՀԱԿ-ի բողոքի ակցիային մասնակցել է  ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: Նա իր ելույթում նշեց, որ ինքը որպես պատգամավոր եւ հանձնաժողոնի նախագահ մասնակցելու է նման ակցիաների` լինի դա կազմակերպված ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, թե այլ քաղաքական ուժերի կողմից: Պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք […]

Ապագա թագուհու մերկ լուսանկարները կհայտնվեն մամուլում /ֆոտո/

Ֆրանսիական “Closer” ամսագիրը խոստացել է հրապարակել Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի եւ նրա ամուսին արքայազն Ուիլյամի մերկ լուսանկարները Պրովանսից, որտեղ ամուսինները հանգստանում էին մեկ շաբաթ առաջ: Ամսագիրն իր կայքում արդեն ցուցադրել է դեռեւս լույս չտեսած համարի շապիկը, որի վրա սակայն թագավորական ընտանիքի անդամների “մերկության աստիճանը” պարզ չի երեւում: Շապիկին գրված են նաեւ հետեւյալ բառերը. “Մեծ Բրիտանիայի […]

Ալիեւին “ջերմ” ընդունելություն է սպասվում Փարիզում

Սեպտեմբերի 18-ին  Ֆրանսիա կմեկնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի ղեկավար Հրաչյա Վարժապետյանը  հայտարարել է, որ ֆրանսահայերն Ալիեւին կդիմավորեն բազմամարդ ցույցերով: Ըստ ամենայնի` ցույցը կկայանա Ադրբեջանի դեսպանատան մոտ: Ցույցի մասնակիցներն իրենց բողոքը կհայտնեն ոչ միայն մարդասպան Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու, այլ նաեւ Հայաստանի եւ ԼՂ-ի նկատմամբ տարվող  Ադրբեջանի քաղաքականության  դեմ: Ֆրասնահայերին կմիանան նաեւ մի […]

Առանձին կասեմ էլի … Արամ Մանուկյանի առաջին ճեպազրույցն ԱԺ-ում չհաջողեց

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, անդրադառնալով Սաֆարովի արտահանձնման հարցով Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին,  ասաց, որ նախագծում   շատ վատ եւ ոչ հայանպաստ կետեր կային, որոնց հեղինակը եղել էր այն կուսակցությունը /ԵԺԿ-ի մասին է խոսքը,-խմբ./, որի անդամն է ՀՀԿ-ն: “Այսինքն,  էսքան շատ սիրաշահում են, ամենածանր  հարվածները հենց էդ կուսակցությունն էր հասցրել”,-հայտարարեց Արամ Մանուկյանը […]

49-ամյա տղամարդը զուգագուլպաներ է թռցրել

Երեկ`ժամը 22.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում «Սթար» առևտրային ցանցի անվտանգության ծառայության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ  ժամը 19.15-ին մի տղամարդ Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետից  գողացել է 31 հատ զուգագուլպա և դուրս գալիս բռնվել անվտանգության աշխատակիցների կողմից: Ոստիկանության ծառայողները գողության փորձ կատարած տղամարդուն` 49-ամյա Արմեն Կ.-ին,  բերման են ենթարկել բաժին: Կատարվում է հետաքննություն:

Ռուբեն Հայրապետյանը կարող էր ավելի խիստ արտահայտվել. Գալուստ Սահակյան

“Ռուբեն Հայրապետյանին հարցրեք, այսօր բոլորիս պարզ է, որ մանդատը վայր է դրել”,-քիչ առաջ ԱԺ ճեպազրույցների ժամին պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է , որ Ռուբեն Հայրապետյանը մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնի, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցին, Գալուստ Սահակյանն ասել է.” Ռուբեն Հայրապետյանի հետ չեմ զրուցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ