07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նոր զորամաս Հայաստանի հարավում. նախագահը մասնակցել է բացմանը

Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Հայաստանի հարավում մասնակցել է գերժամանակակից սպառազինությամբ զինված հակաօդային պաշտպանության զորամասի բացման արարողությանը:

Նախագահը շնորհավորել է ներկաներին զորամասի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել զինվորներին՝ լավ ծառայության համար:

“Զինված ուժերը կոչված են պաշտպանելու մեր ժողովրդին, բայց զինված ուժերում կան ստորաբաժանումներ, որոնց գործողությունից է անմիջականորեն կախված մեր ժողովրդի ապահովությունը: Եվ այդպիսի ստորաբաժանումներից է, իհարկե, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը”,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ արցախյան ազատամարտի տարիներին ռազմական գործողություններին մասնակցած անձինք, անշուշտ, հիշում են, որ հայկական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների փայլուն գործողությունների արդյունքում հակառակորդին չի հաջողվել էական վնաս հասցնել հայկական կողմին, իսկ մեր հակաօդային ուժերը կարողացել են զգալի վնաս հասցնել հակառակորդի օդուժին:

Հանրապետության ղեկավարի խոսքով, ժամանակակից պայմաններով և սպառազինությամբ հագեցած զորամասի բացումը խորհրդանշում է մեր բոլոր զորամասերի ապագան:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ