Արոնյանը երկրորդն է
ՖԻԴԵ-ի տվյալներով` աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշում մեր հայրենակից Լևոն Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցնում: Համաշխարհային օլիմպիադայում հաջող ելույթից հետո նա վաստակել է 2821 միավոր: Վարկանիշի առաջատարը Մագնուս Կարլսենն է, ում Արոնյանը զիջում է 22 միավորով: Առաջատարների եռյակը եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը 2795 միավորով: Մեր մյուս հայրենկիցները ևս տեղ են գտել այս վարկանիշում: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը 2703 միավորով […]





































