22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հետո էլ կասեք՝ ժողովուրդն իր ձայնը տալիս է իշխանություններին. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր կարեն Ավագյանը կարծում է, որ հայաստանյան ընդդիմությունը ճգնաժամի մեջ է հայտնվել: Ավելին այդ ընդդիմությունը  ինքնիշխան չէ և քաղաքական հաստակ օրակարգ չունի:

‘Ցավով պետք է ասեմ, որ հայաստանյան ընդդիմությունն այսօր խոր ճգնաժամի մեջ է։ Ընդդիմադիր համարվող ուժերը կորցրել են իրենց արդիականությունը։ Որոշ կուսակցություններում էլ եռում են ինտրիգներն ու ընթանում պառակտման գործընթացներ։ Հայաստանյան ընդդիմությունն այսօր ինքնիշխան չէ, այն չունի որոշակի և հստակ քաղաքական օրակարգ։ Ուշագրավ է հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների չկողմնորոշված լռությունը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չգիտեն իրենց ղեկավարների իրական մտադրությունների մասին։ Ընդ որում, այդ խորհրդավոր լռությունը խարխլում է կուսակցությունների առանց այն էլ երերուն շարքերը։
Փոխարենը իշխանությունները հստակ առաջ են տանում իրենց նախանշած ծրագրերը, իրականացնում բարեփոխումներ, պայքարում արատավոր երևույթների դեմ։
Հետո էլ կասեք՝ ժողովուրդն իր ձայնը տալիս է իշխանություններին։ Բա էլ ո՞ւմ տա։ Պարզապես պետք է ճիշտ վերլուծել և ընկալել սեփական տեղը քաղաքական դաշտում’,-գրել է Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ