19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ը պատասխան է տալու. ՀԱԿ անդամ

՛՛Ցանկացածը, ով ինչ արել է, պետք է պատասխան տա, լինի դա ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, թե ՀԱԿ-ը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն պատասխանատու չէ երկրում եղած խնդիրների համար:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին, ապա Եղիազարյանի կարծիքով՝ նա մեղավոր չէ: Նույն համոզմունքն ունի նաև ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը: ՛՛ Ես հավատում եմ Օսկանյանին, չեմ կարծում, որ նա քաղաքական հանցագործ է՛՛,-նշեց պատգամավորը: Մեկնաբանելով ԿԳՆ Արմեն Աշոտյանի հայտարարությունը, որ Վարդան Օսկանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չի կատարվում, փոխարենը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ է իրականացվում քաղաքական հետապնդում՝ Բադեյանն ասաց. ՛՛Վարդան Օսկանյանը մեղադրվում է հանցագործության մեջ, իսկ Ռուբեն Հայրապետյանինը քաղաքական հետապնդում է, քանի որ նա ոչ մի բան չի արել, ոչնչում մեղավոր չէ՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ