22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ժառանգությունը” “Ազատ դեմոկրատների” հետ համագործակցությունը Քոքոբելյանով չի պայմանավորում

”ԱԺ “Ժառանգություն” խմբակցության արդեն նախկին անդամ, “Ազատ դեմոկրատների” նախագահ Խաչատուր Քոքոբելյանը բազմաթիվ անգամներ  է խախտել պայմանավորվածությունները եւ  չի կատարել այն պարտավորությունները, որ ստանձնել է նաեւ որպես խմաբկցության անդամ:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով Խաչատուր Քոքոբելյանի` խմբակցությունից հեռանալուն: “Մենք որևիցե մեկին չենք հեռացրել, այլ հայտարարել ենք, որ ինքն այլևս չի կարող ներկայացնել “Ժառանգության” շահերը”,- հստակեցրեց Զարուհի Փոստանջյանը:

“Մենք  պայմանավորվածությունները անձամբ Խաչիկ Քոքոբելյանի հետ չենք ձեռք բերել, այո “Ազատ դեմոկրատներում” կան երիտասարդներ, որոնք մենք կցանկանայինք տեսնել քաղաքական գործընթացներում”,-հավելեց նա:

“Պատճառն այն էր որ իսկապես կար պայմանավորվածություն , որ ինքը վայր դներ մանդատը, չի դրել եւ այս ընթացքում ինքը մեկնել էր Ամերիկա եւ խմբակցությունը մամուլից իմացավ, որ ինքը Հայաստանում չէ”,-թեման շարունակեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե ժամանակին մամուլը գրեց, որ “Ազատ Դեմոկրատներ”-ը ամերիկյան պրոյեկտ են, գուցե Քոքոբելյանը քաղաքական նպատակներով էր ԱՄՆ մեկնել, Ռուբեն Հակոբյանն արձագանքեց.” Ես չեմ ուզում մեկնաբանել, թե ինքը ինչ-ինչ քաղաքական հարցերով էր մեկնել’’:

Ռուբեն Հակոբյանն ասաց նաեւ, որ երկու կուսակցությունների միջեւ խնդիր չկա, եւ “Ժառանգությունը”  “Ազատ դեմոկրատների” հետ համագործակցությունը անձերով չի պայմանավորում:

Նրա խոսքով, “Ժառանգությունը” պարզապես հայտարարել է, որ Խաչատուր Քոքոբելյանը այլեւս չի կարող որեւէ կերպ ներկայացնել “Ժառանգություն” խմբակցությունը: Ինչ վերաբերվում է մյուս “Ազատ դեմոկրատ”-ին` Ալեքսանդրի Արզումանյանին, որ Ռուբեն Հակոբյանի խոսքով, միացավ Խաչատուր Քոքոբելյանին, “Ժառանգությունը” նրա հետ կապված դիրքորոշումը կհաստակցնի:

“Խմբակցության անդամը պետք է ներկայացնի այն խմբակցության շահերը, որի անդամն է հանդիսանում: Այնպես որ, սպասենք Ա.Արզումանյանի դիրքորոշման հստակեցմանը, որին էլ կհաջորդի խմբակցության դիրքորոշումը”,-ասաց Ռուբեն Հակոբյանն ու հավելեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ