23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գազի գնի թանկացումն աղետալի է լինելու. ՀԱԿ

“Իրականում, ես հիմա պնդում եմ, թող հերքեն, տեսնեմ ո՞նց են հերքում իրականում կառավարությունը կատարել է նման որոշում, վաճառել է քսան տոկոս բաժնեմասը վաթսուներեք միլիոն դրամով”,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հիշեցնելով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր հնչեցրած հարցը:

Նրա խոսքով, կառավարութունն այդպես էլ հստակ պատասխան չտվեց: Հիշեցնենք, որ Լեւոն Զուրաբյանը վարչապետին հարցրել էր, թե արդյոք կառավարութունը ՌԴ-ին  վաճառել է “ՀայՌուսգազարդ”-ի ՀՀ բաժնեմասը, որի մասին ՀԱԿ-ը տեղեկություն ունի:

“Մենք սա համարում ենք հանցագործություն: Սա վերջին փաթեթեն էր, որ պետությունը ուներ “ՀայՌուսգազարդում”, հիմա Հայաստանը զրկվեց այդ կարեւորագույն լծակից` վերահսկելու ՀՀ գազամատակարարումը”,-նշեց նա եւ հավելեց.”Սա արավում է մեկ նպատակով, որ ձգեն  գազի գնի աղետալի բարձրացումը մինչեւ նախագահական ընտրություններ, մինչեւ գարուն: Դուք հասկանում եք, թե մեր տնտեսության եւ բնաչության համար ինչ աղետալի հետեւանքենր կունենա գազի գնի բարձրացումը”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ