18 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ընդդիմության հետ հնարավոր չէ խոսել. Մանվել Բադեյան

՛՛Իհարկե, քիչ է նվազագույն աշխատավարձը, սակայն պետք չէ մոռանալ, որ ձեր ժամանակ էլ միջին աշխատավարձը հազար դրամ էր կազմում, մի լիտր բենզինը՝ երկու դոլար՛՛,-այսօր ասուլիսին արձագանքելով ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի մեղադրանքներին, որ կառավարության ավելացրած նվազագույն աշխատավարձը ծիծաղելի է թվում՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 72 500 դրամ: ՀԱԿ-ի առաջարկը մեկնաբանելով Բադեյանը հավելեց, որ ինքը երեկ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին հարցրեց, թե ինչն է ինչով բազմապատկել, որ որոշել են 72.500 դրամ դարձնել աշխատավարձը, սակայն Զուրաբյանը ոչինչ չի պատասխանել:

Եղիազարյանի հայտարարություններին, որ երկրում եղած արտագաղթի, ցածր աշխատավարձի համար մեղավոր է ՀՀԿ-ն, Բադեյանն արձագանքեց. ՛՛Մենք որ գնացինք, ավելի վատ բան է լինելու: Ընդդիմության հետ հնարավոր չէ խոսել, նրանք իրար հետ նույնիսկ չեն կարողանում խոսել՛՛:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ