25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վետերանի մարմնում կես կգ մետաղ է հայտնաբերվել /ֆոտո/

վետերան2-դ Համաշխարհային պատերազմի բրիտանացի վետերան Ռոնալդ Բրաունը կյանքի մեծ մասը թաքցրել է հարազատներից ծանր վնասվածքը, որն ստացել է 1944-ին` Ֆրանսիայում մարտնչելու ժամանակ:

Բրաունը մահացել է 94 տարեկանում` շնչառական ուղիների ինֆեկցիայից: Միայն նրա դիակիզումից հետո են հարազատներին տվել մետաղական բեկորներով մոտ կես կիլոգրամանոց արկղը: Պարզվել է, որ մետաղի կտոների մեծ զանգվածը պատերազմից ի վեր մնացել է վետերանի ոտքի մեջ: Բրաունը վնասվածքի պատմությունը միայն իր օրագրի մեջ է գրի առել` նկարագրելով այն պահը, երբ թակարդն է ընկել` ոտքը դնելով ականի վրա, որից հետո վնասված վերջույթներով սողալով անցել է 3 կմ, մինչեւ որ օգնություն է գտել:

Զինվորին հետազոտող բժիշկները մտածել են, որ ավելի լավ է մետաղները թողնել տղամարդու մարմնի մեջ, քան վտանգավոր վիրահատություն կատարել: Հայրենիք վերադառնալով` նա հարկային տեսուչ է աշխատել եւ բոլոր ծանոթներին ասել է, որ պարզապես վիրավորվել է թշնամու գնդակից:

Հերոսի երեխաները նույնիսկ զարմացել են` նշելով, որ նա շատ ակտիվ մարդ է եղել, եւ իրենք երբեք նման բան չեն կասկածել: Սակայն վետերանի թոռնուհին միայն նրա մահից հետո է հիշել, որ պապն իրեն թույլ չէր տալիս նստել ծնկներին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ