29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վերելակի ընկնելու փաստով գործ է հարուցվել

Սասնա ծռեր փողոցի վերջնամասում` Դավիթաշենի կամուրջի մոտ գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:

Հիշեցնենք, որ վերելակն ընկել է, կա 2 զոհ և 2 վիրավոր:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սասնա ծռերի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող կիսակառույց շենքի բեռնատար վերելակը 19-րդ հարկից ընկել է նկուղային հարկ, ինչի հետևանքով վերելակում գտնվող` շինարարության աշխատակիցներ  Յուրան և Հուսիկը  տեղում մահացել են, իսկ 1969 թ. ծնված Խաչիկ  Եփրեմյանը  և 1954 թ. ծնված Գևորգ   Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ բժշկի տեղեկանքի`  Խ. Եփրեմյանը և Գ. Սաֆարյանը ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ