22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Գվատեմալայում

Հոկտեմբերի 23-ին օրվա երկրորդ կեսին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Գվատեմալա, որտեղ հանդիպում ունեցավ  արտաքին հարաբերությունների նախարար Հարոլդ Կաբայերոսի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Գվատեմալայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ 1998 թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շատ բան չի արվել եւ, որ ինքն ուրախ է ի կատարումն սեպտեմբերին Նյու-Յորքում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների այսօր արդեն ողջունել Էդվարդ Նալբանդյանին Գվատեմալա քաղաքում եւ առարկայական քննարկում ունենալ երկկողմ հարաբերությունները զարգացնելու նպատակով ձեռնարկվելիք գործնական քայլերի շուրջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ասաց, որ վստահ է, որ մեծ ներուժ է առկա երկու երկրների միջեւ թե քաղաքական, թե տնտեսական եւ թե մշակութային բնագավառներում համագործակցությունը զարգացնելու համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ դրան կնպաստի նաեւ համատեղության կարգով ՀՀ դեսպանի հավատարմագրումը Գվատեմալայում:

Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խթանման, գործարար կապերի հաստատման, մշակութային փոխանակումների իրականացման վերաբերյալ:

Նախարար Կաբայերոսը ներկայացրեց Կենտրոնական Ամերիկայի տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները, առկա մարտահրավերները եւ դրանց հաղթահարման նպատակով ձեռնարկվող քայլերը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գվատեմալայի անդամակցության ենթատեքստում նախարարները քննարկեցին միջազգային օրակարգի այժմեական հարցերը:

Էդվարդ Նալբանդյանն իր գվատեմալացի գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծմանն ուղղված ջանքերը:

Հոկտեմբերի 24-ին Էդվարդ Նալբանդյանը հանիդպեց նաեւ Գվատեմալայի Ազգային կոնգրեսի նախագահ Ջուդի Ռիվերա Էստրադային:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարն ասաց, որ այս տարի իր երկրի համար առանձնահատուկ տարի է, քանի որ մայաների օրացույցի համաձայն այս տարին նոր սկիզբ է խորհրդանշում, ինչը նաեւ նոր սկիզբ կհանդիսանա հայ-գվատեմալական հարաբերությունների համար, քանզի դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանից առաջին բարձրաստիճան պաշտոնյան է այցելում Գվատեմալա:

Գվատեմալայի խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ Ազգային Կոնգրեսի մի շարք պատգամավորներ ցանկություն են հայտնել բարեկամական խումբ ստեղծել Հայաստանի Ազգային ժողովի հետ հարաբերությունները զարգացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը Ջուդի Ռիվերա Էստրադային փոխանցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնները:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ձեւավորման վերաբերյալ, երկուստեք համոզմունք հայտնվեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր օղակ կարող է հանդիսանալ հարաբերություններին նոր թափ հաղորդելու համար:

Էդվարդ Նալբանդյանը այցելության շրջանակներում ծավալուն հարցազրույց տվեց Գվատեմալայի “Նոտիսյետե” հեռուստատեսությանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ