Սոցապ նախարարն ամփոփում է իր 100 օրը
Սոցիալական պաշտպանության ոլորտում կառավարությունն առաջ է քաշել երեք գերակա խնդիր: Ամփոփելով նախարարի պաշտոնում աշխատելու իր հարյուր օրը, նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը : Առաջին գերակա խնդիրը 2013 թվականի կենսաթոշակային բարեփոխումներն են, այս համակարգում նոր ենթակառույցների ավելացումը: ՛՛Բազմաստիճան թոշակային համակարգին անցնելու համար նոր տեղեկատվական շտեմարան է ներդրվել, որը կենտրոնացված տեղեկատվական շտեմարան է՛՛,-ասաց նախարարը: […]





































