27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Քոչարյա՞նը ՀԱԿ-ի միջոցով.Առավոտ

“Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին “Առավոտ”-ը հարցրել է` ինչո՞ւ եք կարծում, թե Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի ՀԱԿ-ի աջակցությունը, գուցե նրա քաղաքական ռեաբիլիտացիայի համար բավական արժեքավո՞ր են ՀԱԿ-ի մեսիջները:

“Նախ` Ռ. Քոչարյանը ռեաբիլիտացիայի կարիք չունի, որովհետեւ քանի դեռ Հայաստանում ոչ լեգիտիմ եղանակներով է ձեւավորվում իշխանություն, իսկ նա դրա մասին հրաշալի գիտի, ռեաբիլիտացիայի կարիք չկա:

Բացի այդ` ո՞ւմ միջոցով ռեաբիլիտացվի Ռ. Քոչարյանը, ներկայիս ՀԱԿ-ի՞… ՀԱԿ-ում մնացել է միայն մի գրասենյակ եւ մի խմբակցություն, որտեղ որքան մարդ կա, այդքան` մոտեցում եւ դիրքորոշում, ընդ որում` մեկը մյուսին հակասող եւ ինչ-որ առումով անհամատեղելի: Փաստորեն, այնտեղ քաղաքական ուժ չկա ներկայումս, ընդհանրապես մարդ չկա այդ ուժի հետեւում”,- նկատել է Ռ. Մեհրաբյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ