27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ալեքսանյանը կնոջ հետ է, ոչ թե Ծառուկյանի. Հրապարակ

“Ես Դուբայում եմ, Գագիկ Ծառուկյանը Դուբայում չէ. ինքը Երեւանում է, ես մենակ եմ ըստեղ”,- երեկ “Հրապարակի” լրագրողին հեռախոսով ասել է Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` ի պատասխան այն հարցի, թե որտեղ է ինքը, եւ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն իր հետ կիրակի օրը մեկնել է Դուբայ: “Չէ, ես կիրակի եկել եմ, ըստեղ յոթ էրեխեքիս հետ եմ”:

Իսկ այստեղ ասում են, թե Ծառուկյանի հետ եք սիրում Դուբայում հանգստանալ, իմա` քաղաքական որոշումներ կայացնել: “Կնոջս հետ եմ, հանգստանում ենք, ամսվա վերջին գալու ենք Հայաստան. Ի՞նչ քաղաքական, ի՞նչ բան”: Սամվել Կարապետյա՞նն էլ այդտեղ չէ: “Չէ, էստեղ չէ”,- եզրափակել է նա:

“Հիշեցնենք, որ երեկ մամուլում գրել էին, թե Ծառուկյանը Դուբայում է, նրա հետ են նաեւ Սամվելներ Ալեքսանյանը եւ Կարապետյանը: Երեկ բոլորս տեսանք, որ Գագիկ Ծառուկյանն իսկապես Երեւանում է եւ Հովիկ Աբրահամյանի ու ՌԴ դեսպան Կովալենկոյի հետ Հայաստան-Ռուսաստան էքսպո-2012 ցուցահանդեսն է բացում:

Դիմեցինք նաեւ Ծառուկյանի մամլո քարտուղարին` փաստորեն, ԲՀԿ առաջնորդը Երեւանում էր եւ ոչ արտերկրում, ինչպես երեկ հավաստիացնում էիք մեզ: “Ոչ, նա արտերկրում էր, այսօր առավոտյան եկել է, երեկոյան էլի գնալու է”,- ասաց Իվետա Տոնոյանը: Ո՞ւր է այդքան գնում-վերադառնում ԲՀԿ առաջնորդը, մամլո քարտուղարը “չէր կարող ասել””,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ