03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արխիվ

Մահամերձ երիտասարդը սիրելիի հետ պսակադրվել է հիվանդանոցում /ֆոտո/

Անբուժելի հիվանդությունից մահացող 24-ամյա Ուիլյամ Քենթն ամուսնացել է իր 25-ամյա սիրելիի` Էմմայի հետ` հիվանդասենյակում պառկած: Դրանից 6 ամիս առաջ բժիշկները հայտնել են տղային, որ նա հիվանդ է ծանր օնկոլոգիական հիվանդությամբ`  ավշահանգույցների լայնացում: Բժիշկները հայտնել են, որ տղային մեկ տարուց քիչ է մնացել ապրելու եւ նրան չի փրկի նույնիսկ բարդ վիրահատությունը: 24-ամյա երիտասարդի իմունային համակարգը թուլանալիս […]

ՀՀԿ-ն ԳՄ նիստ կգումարի

Այսօր երեկոյան տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս փոխանցմամբ, նիստին կքննարկվեն ներկուսակցական հարցեր: Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ նիստն անցկացվում է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

ՀԱԿ ակտիվիստների բողոքի դատական նիստը հետաձգվեց (լրացված)

ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Վերջիններիս փաստաբանները պահանջում են արդարացնել երիտասարդներին, ովքեր մեղադրվում են ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Այսօրվա նիստում դատախազ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրեց միջնորդության վերաբերյալ իր դիտարկումները: Ըստ դատախազի` ամբաստանյալները ինքնապաշտպանության նպատակով չեն դիմադրություն ցույց տվել ոստիկաններին, ակտիվիստների ցուցմունքները […]

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած հերթական նիստում սահմանել է Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձեւերը: Սահմանվել են նաեւ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձեւերը:   Նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի` “Համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ […]

ՀԷԿ-երի մասին բնապահպանների ահազանգը իրական չէ

Այսօր հայտարարություն էր  տարածվել Գետահովիտ համայնքի ՀԷԿ-երի մասին: ‘Քարեվարդ’ ՍՊԸ-ը հայտարարություն է տարածել, որտեղ պատասխանում է բնապահապանների հայտարարությանը: ‘Այսօր մի շարք բնապահպանական նախաձեռնությունների կողմից տարածվել է հայտարարություն Գետահովիտ համայնքում գործող ՀԷԿ-երի մասին: Մասնավորապես, «Խաչաղբյուր 1» ՀԷԿ-ի վերաբերյալ առկա է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որ «Չնայած առաջին ՀԷԿ-ն արդեն գործում է ավելի քան 5 տարի, մինչ այժմ […]

Հրանտ Մաթևոսյանի մատը կոտրել են

Շարունակվում է հայ մեծերի արձանների նկատմամբ կատարվող բռնությունների շարքը: Այս անգամ էլ կոտրել են Հրանտ Մաթևոսյանի արձանի մատը: Հավելենք, որ երեկ էլ ճաքել էր Մհեր Մկրտչյանի արձանի ծունկը: Այսօր Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ ճաքի պատճառը, հավանաբար, արձանի շարժն է և ոչ թե անձրևը: ‘Մեր հանճարները մեր կողքին են’ նախագծի շրջանակներում արդեն տեղադրվել է հինգ արձան, […]

Մի ստիպեք, որպեսզի մենք կազմենք ռիսկային հիմնարկների ցուցակ. վարչապետը` հարկերից խուսափող բուժհաստատություններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, այս բնագավառում գործունեություն ծավալող բուժհաստատությունների ղեկավարները, ինչպես նաև գերատեսչական այլ մարմինների ներկայացուցիչներ: “Մեկ ամիս առաջ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկել ենք առողջապահական համակարգի բուժհաստատությունների տնտեսական և հարկային […]

Թինա Կանդելակին փոխվարչապե՞տ

Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիին առաջարկել են Վրաստանի փոխվարչապետի եւ կապի ու զանգվածային հաղորդակցման նախարարի պաշտոնը: Այդ մասին “РБК” կայքին հայտնել է Վրաստանի նախարարների նոր կաբինետի աղբյուրը: Գործակալության զրուցակցի խոսքով` առաջիկայում  հաղորդավարուհին եւ նորանշանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին  բանակցություններ կվարեն այդ հարցի շուրջ: Կանդելակիի մամլո ծառայությունում այս տեղեկությունը չեն հաստատել, բայց չեն էլ հերքել: Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին […]

Հայ մեծերի արձանները Երևանից կտեղափոխվեն

Այսօր ահազանգ է ստացվել, որ ճաքել է Մհեր Մկրտչյանի արձանի ծունկը: Այս լուրն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Սակայն այն, որ ճաքի պատճառը անձրևն է, իրական չէ: Ճաքն առաջացել է շարժի պատճառով: Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք հնարավոր չէր ավելի ամուր նյութից պատրաստել արձանները, […]

Առաջին տիկնոջ վարկանիշն ավելի բարձր է, քան նախագահինը

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր նախագահ ամուսնուց ավելի  բարձր վարկանիշ ունի, գրում է “The Washington Post”-ը: Սոցիոլոգների անցկացրած հարցումների համաձայն` Միշել Օբամայի գործունեությանը հավանություն է տալիս ամերիկացիների 69 տոկոսը այն դեպքում, երբ երկրի նախագահ Բարաք Օբամային դրական է վերաբերվում 56 տոկոսը: Միշել Օբաման հայտնի է նաեւ նախագահի մյուս թեկնածուի` հանրապետական Միթ Ռոմնիի կնոջից: Էն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված