17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քրիստոս խաչվեց, որ Մայր աթոռը փող աշխատի… Եկեղեցին շինկազմակերպություն չէ

 

Henaran.am-ի ընթերցողներից Արտակ  Մինասյանը խմբագրություն է ուղարկել մի լուսանկար եւ խնդրել  ուշադրություն դարձնել: “Սա Սեւանի Վազգենյան դպրատան ավտոմեքենայի կայանման կտրոնի սկանը: Զարհուրելի է այն հանգամանքը, որ կտրոնի վրա որպես այն վաճառող կազմակերպություն անվանում նշված է Մայր աթոռ Սբ. Էջմիածինը:

Հայ առաքելական եկեղեցին լրիվ է մոռացել իր նշանակությունը եւ կամաց-կամաց վերածվում է սովորական մի ՍՊԸ-ի: Քրիստոս խաչվեց, որ Մայր աթոռը փող աշխատի”,-գրել է Արտակը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը “Ֆեյսբուքի”-ի իր էջում պատասխանել է ընթերցողին. “Բնավ չցանկանալով անդրադառնալ մեր լրատվական դաշտում տարածված` Հայ Եկեղեցու հետեւորդ ներկայացող Արտակ Մինասյանի մտորումներին ու անպարկեշտ որակումներին` Սեւանի Վազգենյան դպրանոցի հարեւանությամբ գտնվող ավտոմեքենաների կայանման կանգառի կտրոնի շուրջ` ուզում եմ պարզաբանել հետեւյալը:

Հայ Եկեղեցին հսկայական կառույց է, որ իր բուն առաքելության իրագործման ճանապարհին պետք է նաեւ տարբեր ոլորտներում լավագույնս կազմակերպի իր գործունեությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը իր զանազան կառույցներով տարբեր վայրերում ունի իր շինություններին հարակից ավտոկանգառներ, որտեղ մեքենա վարողներին կայանման դիմաց տրվում են կտրոններ:

Դրանում որեւէ անօրինականություն եւ առավել եւս անպատշաճություն չկա: Ներկայիս, օրինակ, Մայր Աթոռի ավտոկանգառն ընդարձակվում է եւ բարեկարգվում, որպեսզի տեղավորի այցելու ուխտավորների ու զբոսաշրջիկների փոխադրամիջոցները: Ինձ համար, նաեւ իբրեւ մեքենա վարողի, ընկալելի է, թե այդ ամենը կատարելու եւ պատշաճ պահպանելու համար անհրաժեշտ են միջոցներ, որոնք Արտակ Մինասյանները բնավ չեն նվիրաբերում:

Իսկ թե ինչու է կտրոնի վրա արձանագրված Մայր Աթոռի անունը` այն պարզ եւ ազնիվ պատճառով, որ անձը գիտենա, թե ի տարբերություն բազում այլ նմանօրինակ անհայտ վճարումների, որ կառույցի բարօրությանն ու առաքելությանն է ծառայելու իր վճարած լուման: Իսկ եթե կան անձինք, ովքեր չեն ցանկանում նպաստել դրանում Հայ Եկեղեցուն եւ նրա ծրագրերին, մեկնաբանություններն ավելորդ եմ նկատում:

Հայ Եկեղեցին միշտ էլ մնում է Եկեղեցի` հավատարիմ իր առաքելությանը, բայց եւ չի դառնում շինարարական կազմակերպություն, երբ հարկադրված է նորոգել իր վանքերն ու եկեղեցիները”,-գրել է քահանան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ