17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կայացավ Ալիխանյանի անվան հուշամրցաշարը. սամբիստների թվի աճ

2012թ. նոյեմբերի 18-ին Երևանի “Աշխատանք” ընկերության մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձևի հիմնադիրներից` Վիկտոր Ալիխանյանի հուշամրցաշարը՝ մասնակցությամբ ՀՀ Շիրակի, Լոռիի, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ ավելի քան 250 պատանի մարզիկ-մարզուհիների:

Արդեն 14-րդ անգամ անցկացվող մրցաշարի նպատակն է սամբո մարզաձևի հանրահռչակումը, պատանի մարզիկների ուժերի փորձարկումը, ծանոթությունը՝ պաշտոնական մրցումների ընթացակարգին ու մրցավարների նոր սերնդի փորձի ձեռքբերումը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի աջակցությամբ` Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կողմից անցկացվող այս, նաև տարվա ընթացքում արդեն կայացած մի շարք այլ մրցումների /Նելսոն Ստեփանյանի, Գառնիկ Հովհաննիսյանի միջազգային հուշամրցաշարեր, ‘Պատանի սամբիստ” միջազգային մրցաշարի հանրապետական փուլ, դպրոցի բաց առաջնություն և այլն/  արդյունքում է պահվում մարզաձևի բարձր հեղինակությունն ու ապահովվում մեր մարզիկների՝ միջազգային մրցասպարեզներում արձանագրվող հաջողությունները:

Հիշեցնենք, որ հայ սամբիստները Մրցաշրջան 2012-ի ընթացքում՝ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում ու Սամբոյի աշխարհի գավաթի փուլերում նվաճել են 2 թիմային գավաթ և 37 մեդալ, որից 16-ը` Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներինն է:

Ամենից կարևորն, իհարկե, մարզաձևի անընդհատ աճող մասսայականությունն է: Համեմատության համար նշենք, որ անցած տարվա` Ալիխանյանի մրցաշարին մասնակցել էր 125 մարզիկ, այս տարի՝ 286:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ