18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արխիվ

Կառավարությունը կվճարի բռնադատվածների տոկոսագումարները

Հայաստանի պետական բյուջեից կֆինանսավորվեն բռնադատվածներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: Համաձայն “Բռնադատվածների մասին” ՀՀ օրենքի` 2000թ-ից իրականացվում է բռնադատվածներին և առաջին հերթին նրանց ժառանգներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկերի տրամադրման գործընթացը: Վարկերը տրամադրում են առևտրային բանկերը, սակայն կառավարությունն իրավասու է սահմանել կարիքավորության չափանիշներ: Վարկառուները, ելնելով իրենց սոցիալական վիճակից, չեն կարողանում ժամանակին վճարել այն: “Վարկերը կտրամադրեն […]

Վարչապետի աթոռը վիրավորել է Բագրատյանի արժանապատվությունը

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ինքը երեք-չորս անգամ հնարավորություն է ունեցել կրկին վարչապետ դառնալու, սակայն արժանապատվությունից ելնելով՝ հրաժարվել է: Խոսելով անկախության և 21 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումների մասին` բանախոսն ասաց, որ այս ընթացքում բոլոր հիմնական ցուցանիշներով՝ ՀՆԱ, մարդկային զարգացման ինդեքս և այլն, երկիրը 60-70-րդ տեղից իջել է […]

Սողանքներ Սյունիքում

Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից հյուսիս` “Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի” ՓԲԸ-ի մոտ ակտիվացել են սողանքային երեւույթներ: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:  

Երկրաշարժ Աշտարակի մերձակայքում

Սեպտեմբերի 13-ից մինչև 19-ը ընկած ժամանակահատվածում ՍՊԱԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ է գրանցել: Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Աշտարակ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք: Հաղորդում են սեյսմիկ անվտանգության ծառայությունից: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Սեպտեմբերի 13-ին 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է տեղ ունեցել Ադրբեջանի […]

Ղարաբաղի հայերը չեն կարող գոյատեւել Ադրբեջանի կազմում. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ

ՀՀ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 20-ին ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանին, ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ  Արպատ Ավանեսյանին, ՀՀ խորհրդարանում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանին: Ողջունելով ԼՂՀ խորհրդարանականների այցը Ազգային  ժողով, Էդուարդ Շարմազանովը նախ շնորհավորեց Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ սա համայն հայության տոնն […]

Կազատվե՞նք կեղծ դեղերից

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը սեպտեմբերի 19-ին այցելել է ՀՀ առողջապահության նախարարության “Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն”, հանդիպել կոլեկտիվի հետ։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, տեխնոլոգիական և կադրային հագեցվածությանը: Դերենիկ Դումանյանը կարևորել է դեղերի արդյունավետության, անվտանգության և որակի ապահովման գործում մասնագիտացված կառույցի դերը: Նա կենտրոնի ղեկավարության առջև խնդիր է դրել շարունակաբար հզորացնել տեխնոլոգիական և […]

Զորավարժությունների` Հայաստանում անցկացնելը խոսում է տարածաշրջանում Հայաստանի բարձր դերի մասին. Կոմանդոս

“Հայաստանը, ինչպես եւ մյուս պետությունները, չի կարող միայնակ պահել իր անվտանգությունը, դրա համար նրան դաշնակիցներ են պետք”,-այսօր “Հենարան” ակումբում հայտարարեց  Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան գոյամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, անդրադառնալով Հայաստանում կայացած “Փոխգործակցություն-2012”  Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին: Նրա խոսքով` այս զորավարժությունները Հայաստանին ցույց տվեցին, որ “ՀԱՊԿ-ն սկսել է գործել, սա սկիզբն էր եւ […]

“Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժությունն ավարտված է /ֆոտո/

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլը` մասնակից բոլոր ստորաբաժանումների ամբողջական ներգրավմամբ: «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան […]

Խայտառակություն է. վարչապետը` նորանշանակ քաղաշինության նախարարին

Այսօր կառավարության նիստում Քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը տեղեկացրեց, որ հանրային գրադարանի վերանորոգման համար արված աշխատանքների վրա ծախսվել է 690 միլիոն դրամ: 2005 թ-ին կազմվել է տվյալ աշխատանքների նախահաշիվ: Գրադարանի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2008 թ-ին և ավարտվել 2011-ին: Նախարարի խոսքով`  չեն իրականացվել նախագծով նախատեսված շենքի սեյսմակայունության բարձրացման աշխատանքները, հիմնական աշխատանքները սխալ հերթականությամբ են կատարվել, […]

Վարչապետը գլխատեց պետական գնումների աջակցման կենտրոնը

Քիչ առաջ ՀՀ կառավարության նիստում  ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է պետական գնումների աջակցման կենտրոնի գործունեության ուսումնասիրության վերաբերյալ եզրակացությունը: Նախարարը նշել է, որ միլիարդավոր գումարների խախտումները ոչ այնքան օրենսդրական բացի արդյունք են, այլ սխալ վարչարարության: Նախարարն առաջարկել է աշխատանքից ազատել պետական գնումների աջակցման կենտրոնի ողջ ղեկավարությանը՝ ներառյալ պետին, տեղակալին, ստորաբաժանումների ղեկավարներին: Վարչապետը հրահանգել է  այսօր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ