01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

72-ամյա ծերունին ֆոտոմոդել է դարձել /ֆոտո/

մոդել3մոդել22մոդել72-ամյա չինացի Լյու Սյանպինը ֆոտոմոդելի կարիերա է սկսել` թոռնուհու խնդրանքով: Թոռնուհին` Լու Տինը, զբաղվում է հագուստներ նախագծելով: Պապիկը մեծ հաճույքով համաձայնել է եւ մասնակցել է ֆոտոսեսիայի` տարբեր կանացի հագուստներով` գունավոր զուգագուլպաներով, զգեստներով, կիսաշրջազգեստներով, վերարկուներով:

Լուսանկարներն օգտագործվել են սկսնակ դիզայներ Լուի խանութի բացման համար եւ զարմանալի արդյունք են ունեցել, քանի որ դրանց շնորհիվ մեծ քանակությամբ հագուստ է վաճառվել: Լյուն իր հերթին ամոթալի չի համարում, որ ստիպված է եղել կանացի հագուստ կրել: “Ես արդեն բավականին ծեր եմ եւ միայն անհանգստանում եմ երջանիկ լինելու համար: Ֆոտոսեսիայի օրը մենք բավականին զվարճացանք, շատ հետաքրքիր էր, բացի այդ, դա օգնեց թոռնուհուս վաճառել իր հագուստներից”,-խոստովանել է ծերունին:

Այժմ ծերունու նկարները հայտնվել են նաեւ համացանցում` խանութի կայքում: Օգտատերերն սկսել են բուռն քննարկումներ ծավալել նրա  անձի շուրջ: Լյուն ընդամենը 50 կգ է կշռում եւ շատ բարեկազմ ոտքեր ունի, ինչի պատճառով էլ նրան հիանալի մոդել են համարում:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ