Վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային համակարգը սերվերի խափանման պատճառով չի գործում

Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային համակարգը սերվերի խափանման պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու համար: Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: