17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեղմ պատիժ եկեղեցին քանդելու համար. “շեֆը” երկրապահ է

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Սիսիանի Ույծ գյուղի տարածքում գտնվող Անապատի եկեղեցու գավթի հատակը եւ բակը քանդած Սիսիանի բնակիչ Մանվել Թեւանյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 264 հոդված 1-ին մասի հատկանիշներով:

Ըստ քրեական գործի, Մանվել Թեւանյանը,  դեռեւս ինքնությունը չպարզված անձանց հետ, վնասել է պետության պահպանության ներքո գտնվող պատմության հուշարձանը: Դատավոր Լեռնիկ Աթանյանը վճռեց նրան տուգանել  200 հազար դրամով:

Դատավորի նման որոշումը զայրացրել է սիսիանցիներին: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչու է նման մեղմ որոշում կայացվել, այն դեպքում, երբ տեխնիկայով է քանդվել եկեղեցու տարածքը, ինչը գործում արձանագրված չէ:

“Ասում են արդարադատություն, բայց այդպես էլ չկա, ինչու են այսպես անում, ոնց հավատանք, որ փոխվել են”,- Henaran.am-ի  հետ զրույցում նշեցին սիսիանցիները: Նրանց ենթադրությամբ, դատարանը նման որոշում կայացրեց, քանի որ Թեւանյանը ԵԿՄ Սիսիանի կառույցի ղեկավար, ՀՀԿ-ական Աշոտ Մինասյանի վարորդն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ